Ինտերվալային կրկնություններ
Ինտերվալային կրկնություններ (անգլ.՝ spaced repetition), հիշողության մեջ պահպանելու տեխնիկա, որը մտապահված կրթական նյութի կրկնությունն է որոշակի, անընդհատ աճող ինտերվալներով[1]։ Չնայած այս սկզբունքը կարող է կիրառվել յուրաքանչյուր ինֆորմացիայի մտապահման համար, այն ավելի լայն ճանաչում է ստացել օտար լեզուների ուսումնասիրման ժամանակ։ Ինտերվալային կրկնությունը չի ենթադրում անգիր սովորել առանց հասկանալու (բայց և չի բացառում) և չի հակադրվում մնեմոնիկային։
Ինտերվալային կրկնության ֆունկցիան է՝ Y=2X+1, որտեղ Y-ը այն օրն է, երբ ինֆորմացիան սկսում է մոռացվել, մոռացումը ընթանում է աստիճանաբար և հավասար է Y օրվա, X-ը սովորելուց հետո վերջին կրկնության օրն է։ Ինտերվալի պոտենցիալը հավասար է անսահմանության։ Որոշ բառեր և արտահայտություններ կարող են հիշվել ավելի լավ, իսկ մյուսները՝ ավելի վատ։ Ինտերվալային կրկնությունը ավելի հաճախ օգտագործում են քարտային համակարգի հետ միասին։
Ուսումնասիրություններ և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսուցման ընթացքի լավացման համար ինտերվալային կրկնության օգտագործման գաղափարն առաջին անգամ առաջարկվել է պրոֆեսոր Ալեք Մեյսի «Ուսուցման հոգեբանություն» գրքում (անգլ.՝ Psychology of Study, 1932)։ 1939 թվականին Սպիցերը փորձարկել է մեթոդի ազդեցությունը Այովայի ուսանողների վրա[2]։ Նա ուսումնասիրել է մեթոդը ավելի քան 3600 ուսանողների շրջանակներում ու ապացուցել դրա էֆեկտիվությունը։ Բայց այդ վաղ աշխատանքը աննկատելի է մնացել մինչև 1960-ականների վերջը, երբ կոգնիտիվ հոգեբանները, հատկապես Լանդաուերը, Բյորկը[3] և Մելթոնը[4], որպես մտապահման լավացման միջոց ուսումնասիրեցին կրկնության ինտերվալի մանիպուլյացիան։ Մոտավորապես այդ նույն ժամանակ Պիմսլերն առաջինը գործնականում կիրառեց ինտերվալային կրկնության տեսությունը լեզուների ուսուցման համար։ Իսկ 1973 թվականին Սեբաստյան Լեյտներն առաջ քաշեց «Լեյտների համակարգը»՝ քարտերի վրա հիմնված ուսուցման յուրահատուկ մեթոդ։
Հայտնի ուսումնասիրողներ և պրակտիկանտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերման Էբինհաուս
- Թոմաս Լանդաուեր և Ռոբերտ Բյորկ
- Սեսիլ Ալեք Մեյս
- Պոլ Պիմսլեր
- Սեբաստյան Լեյտներ
- Պյոտր Վոզնյակ
Ծրագրեր և կայքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծրագրերի և վեբ-կայքերի մեծամասնությունը ինտերվալային կրկնության իրականացման համար պահանջում է նյութի ձեռքով մուտքագրում՝ քարտեր ստեղծելով։ Երբ գալիս է կրկնելու ժամանակը, ցուցադրվում է քարտի մի երեսը («հարց»), և օգտատերը պետք է ստուգի, թե որքան գիտի այն։ Դրանից հետո նա նայում է «պատասխանը» և ստուգում ինքն իրեն՝ դիմելով ծրագրին, թե գնահատականի տեսքով ինչքան լավ է հիշում տվյալ քարտը։ Ծրագիրը փոխում է կրկնության ինտերվալը՝ օգտագործվող ալգորիթմին համապատասխան։
Այդպիսի ծրագրերի գործառույթը հաճախ ներառում է.
- Ձայնային ֆայլի կամ նկարի տեսքով հարց/պատասխանի առկայություն,
- շրջած քարտերի զույգերի կամ տվյալների հավաքածուի բազմաթիվ հատվող քարտերի ավտոմատ ստեղծում (հարմար է հիերոգլիֆների ուսումնասրիման պարագայում),
- տարբեր բնույթի լրացուցիչ ինֆորմացիայի դուրսբերում (օրինակ՝ վիճակագրական),
- տվյալների ներմուծման զարգացած մեթոդների աջակցություն, ինչպիսին է LaTeX-ը,
- միավորում օնլայն հասարակության հետ, օրինակ՝ ուսուցողական նյութերի փոխանակման տեսքով։
Առավել հայտնի ծրագրեր և վեբ-կայքեր՝ Rocka, Anki, Brainscape, Cerego, Course Hero, Lingvist, Memrise, Mnemosyne, Pleco Software, Quizlet, Skritter, SuperMemo, Synap, WaniKani:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Human Memory: Theory and Practice», Alan D. Baddeley, 1997
- ↑ Spitzer, H. F. (1939). Studies in retention. Journal of Educational Psychology, 30, 641—657.
- ↑ Landauer, T. K., & Bjork, R. A. (1978). Optimum rehearsal patterns and name learning. In M. Gruneberg, P. E. Morris, & R. N. Sykes (Eds.), Practical aspects of memory (pp. 625—632). London: Academic Press.
- ↑ Melton, A. W. (1970). The situation with respect to the spacing of repetitions and memory. Journal of Verbal Learning and Verbal Behavior, 9, 596—606.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Caple, C. (1996). «The Effects of Spaced Practice and Spaced Review on Recall and Retention Using Computer Assisted Instruction». Dissertation for the degree of Doctor of Education, North Carolina State University.[1]
- de Boer, V. (2003, August). «Optimal Learning and the Spacing Effect: Theory, Application and Experiments based on the Memory Chain Model». Artificial Intelligence Master’s Thesis for Computational Psychology, University of Amsterdam.[2]
- Dempster, F. N. (1988). «The Spacing Effect: A Case Study in the Failure to Apply the Results of Psychological Research». American Psychologist, 43(8), 627—634.
- Greene R. L. (2008). Repetition and spacing effects. In Roediger H. L. III (Ed.), Learning and memory: A comprehensive reference. Vol. 2: Cognitive psychology of memory (pp. 65–78). Oxford: Elsevier.
- Karpicke, J. D., & Roediger, H. L. (2007). «Expanding Retrieval Practice Promotes Short-Term Retention, but Equally Spaced Retrieval Enhances Long-Term Retention». Journal of Experimental Psychology: Learning, * Memory, and Cognition, 33(4), 704—719.[3]
- Kerfoot, B. P.; Baker, H. E.; Koch, M. O.; Connelly, D.; Joseph, D. B.; Ritchey, M. L. Randomized, Controlled Trial of Spaced Education to Urology Residents in the United States and Canada(անգլ.) : journal. — 2007. — Т. 177. — № 4. — С. 1481—1487. — — PMID 17382760.
- Pavlik, P. I. (2005). The Microeconomics of Learning: Optimizing Paired-Associate Memory. PhD, Carnegie Mellon.
- Pavlik, P. I.; Anderson, J. R. Using a model to compute the optimal schedule of practice(անգլ.) : journal. — 2008. — Т. 14. — № 2. — С. 101—117. — — PMID 18590367.
|