Ինստիտուցիոնալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինստիտուցիոնալիզմ (լատին․՝ insti-tutio -հրահանգ, հորդոր), 20-րդ դարի պետականագիտության ուղղություն։ Ինստիտուցիոնալիզմը հասարակության, պետության և իրավունքի խնդիրների քննարկման հիմքը համարում է «ինստիտուցիան»՝ որոշակի նպատակով միավորված մարդկանց կայուն խումբը (ընտանիք, կուսակցություն, տրեստ, եկեղեցի, արհմիություն, պետություն և այլն)։

Ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչները (Ժ. Ռենար, Մ. Օրիու, Գ. Գուրվիչ, ժ. Բյուրդո (Ֆրանսիա), Ս. Ռոմանո (Իտալիա), Դ. Ստրեյչի, Ս. Ֆայներ (Մեծ Բրիտանիա)) ժխտում են պետության գերիշխանության գաղափարը։ Նրանց կարծիքով 20-րդ դարի քաղաքական իշխանությունը հասարակության տարբեր խմբերի ու շերտավորումների համաձայնեցված գործունեության արդյունք է, պետության ստեղծած իրավունքը՝ բազմաթիվ ինստիտուցիաների իրավունքներից մեկը։ Ինստիտուցիալիզմը հավասարության նշան է դնում պետության և մարդկանց ամեն մի միավորման միջև։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ինստիտուցիոնալիզմի գաղափարները դարձան «իշխանության դիֆուզիա»ն «պլյուրալիստական դեմոկրատիա» բուրժուառեֆորմիստական տեսությունների հիմքը։

Ինստիտուցիանալիզմը հոսանք է 20-րդ դարի ամերիկյան քաղաքատնտեսության մեջ, հիմնվում է կապիտալիզմի տնտեսական պրոցեսների էության և շարժիչ ուժերի, առավելապես արտատնտեսական մեկնաբանման վրա։ Ինստիտուցիոնիզմը չունի միասնական տնտեսական տեսություն և տրոհվում է երեք ուղղությունների,

  • հոգեկենսաբանական՝ կապիտալիզմի սոցիալտնտեսական պրոցեսները բացատրվում են կենսաբանական օրինաչափություններով (Վերլեն և ուրիշներ),
  • սոցիալական՝ իրավական հարաբերությունները դիտարկվում են որպես կապիտալիզմի սոցիալտնտեսական հարաբերությունների որոշիչներ (Կոմմոնսի գլխավորությամբ),
  • էմպիրիկ՝ մշակում է տնտեսական ցիկլերի և ճգնաժամերի պրոբլեմները (Միտչել և ուրիշներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 349