Ինչպես է գրվել առաջին նամակը (ռուս.՝ Как было написано первое письмо), տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1984 թվականին, «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսորը Ա. Կիրիկի կողմից[1]։
Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Ռեդյարդ Քիփլինգի հեքիաթի։
Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Քարե դարում, երբ որևէ մարդ չէր կարողանում ո՛չ գրել, ո՛չ կարդալ։ Տան գլխավորը գնալով որսի` իր հետ վերցնում է իր փոքրիկ աղջկան։ Որսըչի հաջողվում, քանի որ հայրիկի նիզակը կոտրվել էր, և նա որոշում է ձուկ որսալ, և դստերն ուղարկում է նոր նիզակ բերելու։ Աղջիկը որոշում է խնդրանքը փոխանցել ուրիշ ցեղից մի անծանոթի միջոցով, բայց նա չի հասկանում նրանց լեզուն։ Այդ ժամանակ աղջիկը փորձում է ծառի բնի վրա խնդրանք շարադրել մայրիկին և դրա վրա ճանկռում է հայրիկի, նիզակի, կուղբերի և այն ամենի պատկերը, ինչը տեղավորվում է։ Եվ այսպիսով ի հայտ է գալիս առաջին նամակը, և թեկուզ այն միշտ չէին ճիշտ ընկալել, բայց կգա և այն օրը, երբ նրանք կստեղխեն տառերը, կկարողանան կարդալ և գրել, և այլևս թյուրիմացություններ չեն լինի։