Իմ սիրտը քոնն է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ սիրտը քոնն է
Ժանրհեռուստանովել
ՍտեղծողAna Obregón?
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Լեզուիսպաներեն
Գլխավոր
դերերում
Silvia Navarro?
Գործադիր պրոդյուսերJuan Osorio?
Պատմվածքի վայրՀուիքսկուիլուկան
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ177
Էկրաններին էհունիսի 30, 2014[1]-ից մարտի 1, 2015[2]
ՀեռուստաալիքLas Estrellas?
ԴիստրիբյուտորTelevisa
Պաշտոնական կայքէջ

«Իմ սիրտը քոնն է», (իսպ.՝ Mi corazón es tuyo), 2014 թվականի մեքսիկական հեռուստանովել, որը նկարահանվել է պրոդյուսեր Անա Գարսիա Օրբեգոնի կողմից` «Televisa» կինոստուդիայի համար։ Գլխավոր դերերում են Սիլվիա Նավարոն, Խորխե Սալինասը և Մայրին Վիլյանուևան։ Նկարահանվել է իսպանական «Աննա և 7» հեռուստասերիալի հիման վրա, որը եթեր է դուրս եկել 2014 թվականի հունիսի 30-ին, «Canal de las Estrellas» ալիքով[3][4][5][6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդո Լասկուրայնը հարուստ բիզնեսմեն է և կնակորույս տղամարդ, որը փորձում է մեծացնել իր յոթ չարաճճի երեխաներին։ Նա նոր դայակ է փնտրում և վարձում է Աննա Լեալին, որն էկզոտիկ պարուհի է և փորձում է թաքցնել իր երկակի կյանքը։ Ֆերնանդոն սիրահարվում է դայակին։ Չնայած նրան, որ Աննա չուներ փորձ և կրթություն, նա կարողանում է արագ լեզու գտնել Լասկուրայնի երեխաների հետ։ Աննան երազում էր մայր դառնալու մասին, բայց երբ նրա տունն ավերվում է դժբախտ պատահարի հետևանքով, նա ստիպված է լինում փող վերցնել «Չիկագո» գիշերային ակումբի իր անխիղճ ղեկավարից, որտեղ նա գաղտնի աշխատում էր։ Հետագայում Ֆերնանդոն պետք է ընտրություն կատարի երկու կանանց` Աննայի և Իզաբելայի միջև. վերջինս տնտեսագետ է և փորձված կին, ում մայրը խորհուրդ է տալիս ամուսնանալ միլիոնատիրոջ հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիլվիա Նավարո՝ Անա Լեալ
  • Խորխե Սալինաս՝ Ֆերնանդո Լասկուրայն
  • Մայրին Վալյանուեվա՝ Իզաբելա Վասկես Դե Կաստրո
  • Պաբլո Մոնտերո՝ Դիեգո Լասկուրայն
  • Խարխե Արավենա՝ Անխել Ալտամիրանո
  • Ադրիան Ուրիբե՝ Խուան «Ջոնի» Գուտերես
  • Պաուլինա Գոտո՝ Ստեֆանի «Ֆանի» Լասկուրայն Դիեզ
  • Կարմեն Սալինաս՝ Յոլանդա դե Կաստրո Վասկես
  • Ֆաբիլո Կամպոմանես՝ Ջենիֆեր Ռոդրիգես
  • Ռաֆայել Ինկլեն՝ Նիկոլաշ Լասկուրայն
  • Պոլո Մորին՝ Ֆերնանդո «Նանդո» Լասկուրայն Դիեզ
  • Մարկո Կորլեոնե՝ Մայք
  • Խուան Պաբլո Խիլ՝ Լեոն Գոնսալես
  • Ռենե Մարադոս՝ Բրունո Ռոմերո
  • Լիզարդո Գուարինոս՝ Էնրիկո Բասուրտո
  • Կառլա Գոմես՝ Էստեֆանիյա Դիեզ Լասկուրայներից
  • Էմիլիո Օսորիո՝ Սեբաստիան Լասկուրայն Դեսյատ
  • Դանիելա Կորդերո՝ Խիմենա Լուան Լանդերոս
  • Բեատրիս Մորայրա՝ Մանուելա
  • Իսիդորա Վիվեսա՝ Ալիսիա Լասկուրայն Դեսյատ
  • Խոսե Պաբլո Ալանի՝ Գիլերմո «Գիյ» Լասկուրայն Դիեզ
  • Մանուել Ալան՝ Ալեխանդրո «Ալեքս» Լասկուրայն Դիեզ
  • Իզաբելլա Թենա Լուզ՝ Լուզ Լասկուրայն Դեսյատ
  • Անա Գարսիա Օբրեգոն՝ Սեբյա
  • Կառլա Ֆարֆան՝ Լաուրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://live.dbpedia.org/resource/Mi_corazón_es_tuyo
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Mi_corazón_es_tuyo
  3. «'Mi corazón es tuyo'; la historia de una bailarina exótica» (իսպաներեն). Vanguardia. 2014 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Jorge Salinas será el galán de la nueva telenovela Mi corazón es tuyo» (իսպաներեն). People en Español. 2014 թ․ մարտի 25. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  5. «Silvia Navarro y Jorge Salinas se preparan para que sus actuaciones en 'Mi corazón es tuyo' sean perfectas» (իսպաներեն). Tvnotas. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  6. «COBERTURA Especial: Inician grabaciones de Mi Corazón es Tuyo!» (իսպաներեն). Televisa. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]