Իմ սեր (ֆիլմ, 1940)
Իմ սեր ռուս.՝ Моя любовь | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1940 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Կորշ-Սաբլին |
Սցենարի հեղինակ | Իոսիֆ Պրուտ |
Դերակատարներ | Լիդիա Սմիրնովա և Իվան Պերեվերզև |
Օպերատոր | Դավիթ Շլյուգլեյտ |
Երաժշտություն | Իսահակ Դունաևսկի |
Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
Տևողություն | մոտ 80 րոպե |
«Իմ սեր» (ռուս.՝ «Моя любовь»), 1940 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Կորշը[1][2][3][4] լիրիկական երաժշտական կոմեդիայի ժանրում[5]։ Ֆիլմը թողարկվել է 1940 թվականի հուլիսի 8-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անբաժանելի ընկերները՝ Գրիշան, Լյոշան և հմայիչ Շուրան, աշխատում են գործարանում, իսկ երեկոյան սովորում են համալսարանում։ Երիտասարդները սիրահարված են Շուրային և որոշում են խոստովանել նրան։ Նա ընտրում է Գրիշային, որն ավելի գեղեցիկ է ու ինքնավստահ։ Հանկարծ հերոսուհին իմանում է հարազատ երկվորյակ քրոջ մահվան մասին, որը վերջերս ամուսնալուծվել էր և կտակել է, որ Շուրան դաստիարակի իր փոքրիկ (մեկուկես տարեկան) որդուն։ Շուրան գնում է երեխայի հետևից, իսկ վերադառնալուց հետո բժիշկ-պրոֆեսորի խորհրդով թաքցնում է, որ Ֆելիքսն իր որդին չէ։ Ծանոթները և ընկերները սկսում են հետաքրքրվել։ Հերոսուհու ընկերուհին՝ Մոտյան, ենթադրում է, որ դա Գրիշայի երեխան է։ Նա վրդովված է կատարվածից և պահանջում է, որ Շուրան բոլորին ասի, որ Ֆելիքսն իր երեխան չէ։ Նրանք վիճում են։ Լյոշան, ընդհակառակը, ուրախությամբ խնամում է երեխային, և Գրիշայի հետ վիճում է այն պատճառով, որ նա վիրավորել է Շուրային։ Հերոսուհին հեռագիր է ստանում քրոջ նախկին ամուսնուց, որի անունը նույնպես Ալեքսեյ է, որտեղ նա պահանջում է երեխային տալ իրեն։ Շուրան նրա հետ հանդիպում է կայարանում։ Լյոշան, պատահաբար կարդալով հեռագիրը, հետևում է նրանց, իսկ Գրիշան՝ Լյոշային։ Շուրայի հետ զրույցի արդյունքում Ալեքսեյը հրաժարվում է երեխայից, իսկ Գրիշան թյուրիմացաբար որոշում է, որ Շուրան հանդիպել է Լյոշայի հետ, որը երեխայի հայրն է։ Շուրան Ֆելիքսի հետ մեկնում է հանգստյան տուն։ Գրիշան բոլորին պատմում է, որ Լյոշան Ֆելիքսի հայրն է։ Լինելոբ բարի և պատասխանատու մարդը և անկեղծորեն սիրելով Շուրային՝ Լյոշան չի հրաժարվում հայրությունից, գնում է Շուրայի հետևից և նրան առաջարկություն է անում։ Եվ չնայած Գրիշան նույնպես գալիս է և փորձում է կարգավորել հարաբերությունները Շուրայի հետ, այս անգամ նա ընտրում է Լյոշային։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիդիա Սմիռնովա – Շուրոչկա
- Իվան Պերևերզև – Գրիշա
- Վլադիմիր Չոբուր – Լյոշա
- Ֆելիքս Չեռնոուսկո[6] – փոքրիկ Ֆելիքս
- Օլեգ Սոլյուս – Ալեքսեյ, քրոջ ամուսինը
- Վլադիմիր Շիշկին – Վենյա
- Նաում Սոկոլով – պրոֆեսոր
- Նիկոլայ Տրոֆիմով – Միշա
- Մարիա Կլյուչարյովա – Մոտյա
- Ալեքսեյ Մատով – Միրոն Մաքսիմովիչ
- Մարիա Շլենսկայա – տատիկ
- Դավիթ Կլեյմից – դաշնակահար պարի անսամբլում
- Վալենտին Կիսելյով – ուղևոր կայարանում
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սաունդթրեքն է «Звать любовь не надо» երգը։ Երաժշտությունը գրել է Իսահակ Դունաևսկի, տեքստը՝ Ա. Դ'Ակտիլը։ Կատարում է Պուրգալինա Էսֆիրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Свое кино» как проблема. Каким должен быть идеальный беларусский фильм». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Они нам еще покажут». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «День российского кино на телеканале "Культура"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ ««Моя любовь»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Моя любовь». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Звёздные дети: свой путь к славе Рейтинг новостей TOP News.RU (2014-18-12)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իմ սեր» ֆիլմը Արխիվացված 2020-08-11 Wayback Machine «Կուլտուրա» հեռուստաալիքի կայքում
|