Իմ սեր (ֆիլմ, 1940)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ սեր
ռուս.՝ Моя любовь
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1940
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Կորշ-Սաբլին
Սցենարի հեղինակԻոսիֆ Պրուտ
ԴերակատարներԼիդիա Սմիրնովա և Իվան Պերեվերզև
ՕպերատորԴավիթ Շլյուգլեյտ
ԵրաժշտությունԻսահակ Դունաևսկի
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողությունմոտ 80 րոպե

«Իմ սեր» (ռուս.՝ «Моя любовь»), 1940 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Կորշը[1][2][3][4] լիրիկական երաժշտական կոմեդիայի ժանրում[5]։ Ֆիլմը թողարկվել է 1940 թվականի հուլիսի 8-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անբաժանելի ընկերները՝ Գրիշան, Լյոշան և հմայիչ Շուրան, աշխատում են գործարանում, իսկ երեկոյան սովորում են համալսարանում։ Երիտասարդները սիրահարված են Շուրային և որոշում են խոստովանել նրան։ Նա ընտրում է Գրիշային, որն ավելի գեղեցիկ է ու ինքնավստահ։ Հանկարծ հերոսուհին իմանում է հարազատ երկվորյակ քրոջ մահվան մասին, որը վերջերս ամուսնալուծվել էր և կտակել է, որ Շուրան դաստիարակի իր փոքրիկ (մեկուկես տարեկան) որդուն։ Շուրան գնում է երեխայի հետևից, իսկ վերադառնալուց հետո բժիշկ-պրոֆեսորի խորհրդով թաքցնում է, որ Ֆելիքսն իր որդին չէ։ Ծանոթները և ընկերները սկսում են հետաքրքրվել։ Հերոսուհու ընկերուհին՝ Մոտյան, ենթադրում է, որ դա Գրիշայի երեխան է։ Նա վրդովված է կատարվածից և պահանջում է, որ Շուրան բոլորին ասի, որ Ֆելիքսն իր երեխան չէ։ Նրանք վիճում են։ Լյոշան, ընդհակառակը, ուրախությամբ խնամում է երեխային, և Գրիշայի հետ վիճում է այն պատճառով, որ նա վիրավորել է Շուրային։ Հերոսուհին հեռագիր է ստանում քրոջ նախկին ամուսնուց, որի անունը նույնպես Ալեքսեյ է, որտեղ նա պահանջում է երեխային տալ իրեն։ Շուրան նրա հետ հանդիպում է կայարանում։ Լյոշան, պատահաբար կարդալով հեռագիրը, հետևում է նրանց, իսկ Գրիշան՝ Լյոշային։ Շուրայի հետ զրույցի արդյունքում Ալեքսեյը հրաժարվում է երեխայից, իսկ Գրիշան թյուրիմացաբար որոշում է, որ Շուրան հանդիպել է Լյոշայի հետ, որը երեխայի հայրն է։ Շուրան Ֆելիքսի հետ մեկնում է հանգստյան տուն։ Գրիշան բոլորին պատմում է, որ Լյոշան Ֆելիքսի հայրն է։ Լինելոբ բարի և պատասխանատու մարդը և անկեղծորեն սիրելով Շուրային՝ Լյոշան չի հրաժարվում հայրությունից, գնում է Շուրայի հետևից և նրան առաջարկություն է անում։ Եվ չնայած Գրիշան նույնպես գալիս է և փորձում է կարգավորել հարաբերությունները Շուրայի հետ, այս անգամ նա ընտրում է Լյոշային։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիդիա Սմիռնովա – Շուրոչկա
  • Իվան Պերևերզև – Գրիշա
  • Վլադիմիր Չոբուր – Լյոշա
  • Ֆելիքս Չեռնոուսկո[6]փոքրիկ Ֆելիքս
  • Օլեգ Սոլյուս – Ալեքսեյ, քրոջ ամուսինը
  • Վլադիմիր Շիշկին – Վենյա
  • Նաում Սոկոլով – պրոֆեսոր
  • Նիկոլայ Տրոֆիմով – Միշա
  • Մարիա Կլյուչարյովա – Մոտյա
  • Ալեքսեյ Մատով – Միրոն Մաքսիմովիչ
  • Մարիա Շլենսկայա – տատիկ
  • Դավիթ Կլեյմից – դաշնակահար պարի անսամբլում
  • Վալենտին Կիսելյով – ուղևոր կայարանում

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքն է «Звать любовь не надо» երգը։ Երաժշտությունը գրել է Իսահակ Դունաևսկի, տեքստը՝ Ա. Դ'Ակտիլը։ Կատարում է Պուրգալինա Էսֆիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Свое кино» как проблема. Каким должен быть идеальный беларусский фильм». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  2. «Они нам еще покажут». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  3. «День российского кино на телеканале "Культура"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  4. ««Моя любовь»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Моя любовь». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  6. Звёздные дети: свой путь к славе Рейтинг новостей TOP News.RU (2014-18-12)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]