Իլինդեն (հուշահամալիր)
Իլինդեն (հուշահամալիր) | |
---|---|
Տեսակ | հուշահամալիր |
Ստեղծում | 1974 |
Բացում | օգոստոսի 2, 1974 |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա |
Քաղաք | Կրուշևո |
Բնակավայր | Կրուշևո և Kruševo Municipality? |
Ոճ | ֆուտուրիզմ |
Makedonium Վիքիպահեստում |
Իլինդեն , հայտնի է նաև որպես Մակեդոնիում (македонский : Споменик «Илинден»), հուշահամալիր է Կրուշևո քաղաքում։ Այն պաշտոնապես բացվեց 1974 թվականի օգոստոսի 2-ին, Մակեդոնիայի ազգային ազատագրական պայքարի հակաֆաշիստական ժողովի երկրորդ նստաշրջանի 30-ամյակի և Իլինինյան ապստամբության 71-րդ տարելիցի կապակցությամբ[1]։ Հուշահամալիրի հեղինակներեն են Ժորդան և Իսկրա Գրաբուլներիները։
Այն նվիրված է բոլոր մարտիկներին և հեղափոխականներին, որոնք մասնակցել են 1903 թվականի Իլինինյան ապստամբությանը, ինչպես նաև 1941-1944 թվականների Մակեդոնիայի ազգային ազատագրական պայքարի զինվոր-պարտիզաններին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշահամալիրի ընդհանուր տարածքը կազմում է մոտավորապես 16 հեկտար։ Հուշարձանը ունի կլոր գմբեթի ձև, օվալ պատուհաններով։ Վերին պատուհանները պատրաստված են գունավոր ապակիներից։ Գմբեթի ներսում գտնվում է Նիկոլա Կարևի գերեզմանը, ով բուլղար-մակեդոնացի հեղափոխական էր, մակեդոնա-օդրինյան հեղափոխական կազմակերպության գործիչ, Իլինինյան ապստամբության մասնակից, Կրուշևյան հանրապետության ղեկավար։ Ներսում է գտնվում նաև երգիչ Տոշե Պրոեսկի կիսանդրին։ Գմբեթի ներքին մասը ունի չորս պատուհան, որոնցից յուրաքանչյուրը դուրս է գալիս Իլինինյան իրադարձությունների հետ կապված ուղղությամբ[2]։
Հուշահամալիրի կազմում են ընդգրկված մի շարք քանդակներ «Կոտրել շղթաները» անվամբ, որոնք խորհրդանշում են ազատությունը, հաղթանակը ազատագրական պատերազմներում։ Նաև այստեղ է տեղակայված սալաքար, որի վրա փորագրված են մինչ Իլինինյան ապստամբությունը, նրա ժամանակ և նրանից հետո հաղթածների անունները։ Ամֆիթատրոնի վերին հատվածը զարդարված է գունավոր մոզաիկաներով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
"Կոտրել շղթաները", ազատության խորհրդանիշ
-
Դամբարան
-
Ամֆիթատրոն
-
Ամֆիթատրոնև և "Մակեդոնիումը"
-
Հուշարձանի ներսի մասը
-
Հուշարձանի ներսի մասը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Visitpelagonia.mk(չաշխատող հղում), accessed on 7-9-2014
- ↑ Memorials and museums Արխիվացված 2014-07-18 Wayback Machine, accessed on 7-9-2014