Իլինդեն (հուշահամալիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլինդեն (հուշահամալիր)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր
Ստեղծում1974
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՔաղաքԿրուշևո
ԲնակավայրԿրուշևո և Kruševo Municipality?
Ոճֆուտուրիզմ
 Makedonium Վիքիպահեստում

Իլինդեն , հայտնի է նաև որպես Մակեդոնիում (македонский : Споменик «Илинден»), հուշահամալիր է Կրուշևո քաղաքում։ Այն պաշտոնապես բացվեց 1974 թվականի օգոստոսի 2-ին, Մակեդոնիայի ազգային ազատագրական պայքարի հակաֆաշիստական ժողովի երկրորդ նստաշրջանի 30-ամյակի և Իլինինյան ապստամբության 71-րդ տարելիցի կապակցությամբ[1]։ Հուշահամալիրի հեղինակներեն են Ժորդան և Իսկրա Գրաբուլներիները։

Այն նվիրված է բոլոր մարտիկներին և հեղափոխականներին, որոնք մասնակցել են 1903 թվականի Իլինինյան ապստամբությանը, ինչպես նաև 1941-1944 թվականների Մակեդոնիայի ազգային ազատագրական պայքարի զինվոր-պարտիզաններին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրի ընդհանուր տարածքը կազմում է մոտավորապես 16 հեկտար։ Հուշարձանը ունի կլոր գմբեթի ձև, օվալ պատուհաններով։ Վերին պատուհանները պատրաստված են գունավոր ապակիներից։ Գմբեթի ներսում գտնվում է Նիկոլա Կարևի գերեզմանը, ով բուլղար-մակեդոնացի հեղափոխական էր, մակեդոնա-օդրինյան հեղափոխական կազմակերպության գործիչ, Իլինինյան ապստամբության մասնակից, Կրուշևյան հանրապետության ղեկավար։ Ներսում է գտնվում նաև երգիչ Տոշե Պրոեսկի կիսանդրին։ Գմբեթի ներքին մասը ունի չորս պատուհան, որոնցից յուրաքանչյուրը դուրս է գալիս Իլինինյան իրադարձությունների հետ կապված ուղղությամբ[2]։

Հուշահամալիրի կազմում են ընդգրկված մի շարք քանդակներ «Կոտրել շղթաները» անվամբ, որոնք խորհրդանշում են ազատությունը, հաղթանակը ազատագրական պատերազմներում։ Նաև այստեղ է տեղակայված սալաքար, որի վրա փորագրված են մինչ Իլինինյան ապստամբությունը, նրա ժամանակ և նրանից հետո հաղթածների անունները։ Ամֆիթատրոնի վերին հատվածը զարդարված է գունավոր մոզաիկաներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Visitpelagonia.mk(չաշխատող հղում), accessed on 7-9-2014
  2. Memorials and museums Արխիվացված 2014-07-18 Wayback Machine, accessed on 7-9-2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]