Jump to content

Իլ-86-ի ավիավթար Մոսկվայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլ-86-ի ավիավթար Մոսկվայում
խաչ վթարի վայրում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական2002 թ. հուլիսի 28-ին
Ժամանակ15:25 MSK
ՊատճառԻնքնաթիռի շարժիչները դադարել են աշխատելուց
ՎայրDmitrovskoye Highway? և Շերեմետևո, ,
ՉվերթPLK-9560
Թռիչքի վայրՌուսաստան Սանկտ Պետերբուրգ
Վերջնական կետՌուսաստան Շերեմետևո
Զոհվածներ14
Վիրավորներ2
Օդանավ
ՄոդելԻլ-86
ԱվիաընկերությունՌուսաստան Պուլկովո (ավիաընկերություն)
Կողային համարRA-86060
Արտադրման թվական1983 թ. հոկտեմբերի 29-ին
Ուղևորներ0
Անձնակազմ16
Կենդանի մնացած2
Քարտեզ
Քարտեզ
 Pulkovo Flight 9560 Վիքիպահեստում

Իլ-86-ի ավիավթար Մոսկվայում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2002 թվականի հուլիսի 28-ին։ Իլ-86 մարդատար ինքնաթիռը, որը պատկանում էր «Պուլկովո» ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ PLK-9560 համարով հետևյալ երթուղով՝ Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա - Սոչի - Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ։ Ինքանթիռը վթարի է ենթարկվել Շերեմետևո օդանավակայանից դուրս գալուց մի քանի վայրկյան անց։ Ինքնաթիռում գտնվում էին անձնակազմի 16 անդամները, որոնցից 14-ը վթարի հետևանքով զոհվել են։

PLK-9560 չվերթն իրականացնում էր Իլ-86 մարդատար ինքնաթիռը (գրանցման համարը RA-86060)։ Ինքնաթիռն արտադրվել է Վորոնեժի Ինքնաթիռների Արտադրություն Կազմակերպությունում 1983 թվականի հոկտեմբերի 29-ին։ Նույն թվականի նոյեմբերի 23-ին ինքնաթիռը հանձնվում է «Աերոֆլոտ» ավիաընկերությանը։ 1992 թվականին ինքնաթիռը փոխանցվում է «Պուլկովո» ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը եղել է օդում ավելի քան 18 363 ժամ։

Անձնակազմի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 51 ամյա Կոնստատին Իվանովիչ Իվանով։ Օդում անցկացրել է 13000 ժամ, որից 5900 ժամ եղել է Իլ-86 ինքնաթիռում։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 52 ամյա Վլադիմիր Անդրեևիչ Վորոնով։ Օդում անցկացրել է 11300 ժամ, որից 2200 ժամ եղել է Իլ-86 ինքնաթիռում։
  • Շտուրման - 51 ամյա Վալերի Անդրեևիչ Շերբինա։
  • Չվերթի ինժեներ - 54 ամյա Բորիս Նիկոլաևիչ Կուշներով։ Օդում անցկացրել է 14000 ժամ, որից 6000 ժամ եղել է Իլ-86 ինքնաթիռում։
  • Ինժեներ - Ալեքսանդր Տիմոֆեև։
  • Ինժեներ - Նիկոլայ Լիոկոնեն։

Ինքնաթիռում գտնվում էր 10 սպասուհի։

  • 40 ամյա Նատալյա Բորիսովնա Ֆետիսովա - հին սպասուհի
  • Գալինա Եգորովա
  • Օլգա Նաումովա
  • 21 ամյա Ալեքսանդր Վիկտորովիչ Մոլչանով
  • 49 ամյա Տատյանա Վասիլեվնա Ֆոմուշկինա
  • 42 ամյա Գալինա Վալենտինովնա Անաշկինա
  • 47 ամյա Գալինա Վլադիմիրովնա Կուլիկովա
  • 31 ամյա Սերգեյ Յուրեվիչ Տրակովեց
  • Տատյանա Մոիսեվա
  • Արինա Վինոգրադովնա

PLK-9560 ինքնաթիռը թռչեց Մոսկվայի օդանավակայանից ժամը 15:25-ին (MSK)։ Ինչպես հայտնում է Շերեմետևո օդանավակայանի գլխավոր դիսպետչերը ինքնաթիռը դուրս է եկել 350 կմ/ժ արագությամբ, և սկսել է բարձրանալ օդ։ Ըստ տարբեր աղբյուրների, ինքնաթիռը ընկել է 200 կամ 600 մետր բարձրությունից[1][2], միևնույն ժամանակ ինքնաթիռի շարժիչի հզորությունը գնալով նվազել է։ Ինքնաթիռը ընկել է անտառում, այնուհետև սկսել է այրվել։ 16 անձնակազմի անդամներից միայն երկուսն են փրկվել, Տատյանա Մոիսեվան և Արինա Վինոգրադովնան[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]