Իզոպրենային կաուչուկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իզոպրենային կաուչուկներ, սինթետիկ կաուչուկներ, ստացվում են իզոպրենի պոլիմերացումից։ Որպես կատալիզատորներ կիրառվում են տեսակի կոմպլեքս միացություններ (որտեղ -ը ալկիլխումբ է, –ը՝ հալոգեն), լիթիում, ալկիլլիթիում ևն։

Պոլիմերացումը տարվում է 20–50 °C-ում, լուծիչի (հեպտան, հեքսան ևն) միջավայրում կամ առանց լուծիչի։ Կատալիզատորների առկայությամբ ստացվում են բնական կաուչուկի կառուցվածքին համանման պոլիմերներ, որոնց մակրոմոլեկուլները պարունակում են 65–99% 1,4-ցիս օղակներ (I), ինչպես նան 1,4-տրանս (II) և 3,4 օղակներ (III). 92–99% 1,4-ցիս օղակներ ստացվում են կոմպլեքս կատալիզատորների առկայությամբ։ Իզոպրենային կաուչուկների խտությունը 910–920 կգ/մ³ է՝, ապակեցման ջերմաստիճանը՝ մոտ 70 °C: Լուծվում են քառաքլորածխածնում, քլորաֆորում, տոլուոլում և այլ լուծիչներում, անլուծելի՝ սպիրտներում և կետոններում։ Անկայուն են խիտ թթուների, հիմքերի, կայուն՝ ջրի նկատմամբ։ Իզոպրենային կաուչուկների ուռչումը արոմատիկ յուղերում հասնում է 500%-ի։ Հիմնական վուլկանացնող միջոցը ծծումբն է։ Կոմպլեքս կատալիզատորների առկայությամբ ստացված իզոպրենային կաուչուկները կիրառվում են բնական կաուչուկի փոխարեն՝ անվաղողերի, ժողովրդական լայն սպառման ապրանքների, բժշկության մեջ օգտագործվող ռետինե իրերի արտադրության մեջ։

Իզոպրենային կաուչուկների արտադրությունը առաջինը կազմակերպվել է ԱՄՆ–ում, 1958-ին, ՍՍՀՄ–ում՝ 1964-ին։ 1967-ին ՍՍՀՄ դարձավ Իզոպրենային կաուչուկների խոշորագույն արտադրողը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 315