Jump to content

Իզոդրոմային կարգավորիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իզոդրոմային կարգավորիչ, հետադարձ կապով ոչ ուղղակի ավտոմատ կարգավորիչի տարատեսակ, նպաստում է տվյալ ռեժիմի պահպանմանը՝ աննշան մնացորդային անհավասարաչափությամբ հաստատ ու նույն հոսանքի գեներատորի լարման իզոդրոմային կարգավորիչի՝

  • սխեման գեներատոր,
  • լարման ինդիկատոր,
  • ուժեղացուցիչ,
  • փոփոխական դիմադրություն,
  • հաստատուն դիմադրություն,
  • հակադարձ կապի կոնդենսատոր,
  • գեներատորի գրգռման փաթույթ (կամ առանց դրա)։

Նախապես կիրառվել է մեքենաների մասերի պտտման հաստատուն արագության ապահովման, այնուհետև ճնշման, ջերմաստիճանի, վառելածախսի կարգավորման համար։ Իզոդրոմային կարգավորիչների պտտման հաճախականության մեխանիկական, հեղուկի մակարդակի հիդրավլիկական, ջերմաստիճանի պանեմատիկ կարգավորիչները և այլն։ Լայնորեն կիրառվում է նաև էլեկտրատեխնիկայում։ Օրինակ, էլեկտրական իզոդրոմային կարգավորիչում բեռնվածքի փոփոխության դեպքում տեղի է ունենում փոփոխական դիմադրության սողնակի տեղաշարժ, որը գրգռման փաթույթում ապահովում է համապատասխան հոսանք և հաստատուն լարում։ Իզոդրոմային կարգավորիչներում իզոդրոմի օգնությամբ կարելի է բարելավել կարգավորման որակը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 313