Ժերեբցովի տուն (Տագանրոգ)
Տեսակ | պատմական շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Հասցե | ул. Фрунзе, 70, г. Таганрог, Ростовская обл., Россия. |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Ժերեբցովի տուն |
Ժերեբցովի տուն (ռուս.՝ Дом Жеребцова), Միխայիլ Իլյիչ Ժերեբցովի երկհարկանի առանձնատունը Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (18.11.92 թվականի թիվ 301 որոշում)։
Հասցեն` ք. Տագանրոգ, Ֆրունզեի փողոց, 70։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժերեբցովի տունը երկհարկանի առանձնատուն է, որը կառուցվել է XIX դարի երկրորդ կեսին։ 1860-ական թվականներին այս տունը պատկանել է օլդենբուրգյան և ֆրանսիական գործակալ Ալեքսանդր Ֆեոդորովիչ Գեմեռլեին, որը 1870-ական թվականներին ծառայել է որպես Հյուսիսգերմանական միության հյուպատոս։ 1872 թվականին, երբ քաղաքում հաստատվեց քաղաքային կառավարում, Գեմեռլեն ընտրվեց նրա կազմում։ 1880-ական թվականների վերջում շենքն անցավ հողատեր, 1-ին գիլդիայի վաճառական, պատվավոր քաղաքացի Մ. Ի. Ժերեբցովին։ Այդ տարիներին տան գինը կրկնապատկվել էր` 3,5 հազարից հասնելով 7 հազարի։ Ըստ երևույթին, շենքի նոր տերն այն վերակառուցել էր։
1880-ական թվականների վերջում դա երկհարկանի շենք էր` կառուցված էկլեկտիզմի ոճով։ Նրա տանիքի պարագծով բոլոր կողմերից եղել է մոտ քսան ամֆորա։ Ճակատին ծոփորի վրա կատարված էին գեղեցիկ բարձակներ, նրանց տակ` առյուծների, կանանց և մանկական գլխիկների բարձրաքանդակներ, իսկ նրանց միջև` դրասանգազարդերով սկահակներ։ Շքամուտքի վերևում երկփեղկ պատուհան էր։
Համարվում է, որ Ժերեբցով ազգանունը, ինչպես և Կոբիլինը, Անտոն Չեխովին դրդել են «Ձիու ազգանուն» պատմվածքը գրելուն։
Շենքը 1992 թվականին ընդգրկվել է մշակույթի և ճարտարապետության տարածաշրջանային նշանակության հուշարձանների ցանկում։
1917-1918 թվականների ձմռանը այս տան բակում Անդրամուրյան պահեստային գնդի զենքի պահեստներն էին։ 1918 թվականի հունվարյան ապստամբության ժամանակ բանվորները փորձել են տիրանալ զենքին, սակայն բռնվել են և գնդակահարվել։ 1918 թվականի հունվար-ապրիլին այստեղ գտնվում էր Ա. Կ. Գլուշկոյի գլխավորած բանվորագյուղացիական կառավարության քաղաքային կոմիտեն։
1941 թվականի Տագանրոգի գերմանական օկուպացիայի ժամանակ քաղաքում բացվել էին հասարակաց տներ՝ մեկը գերմանացի զինվորների, մյուսը՝ սպաների համար։ Ի լրացումն դրանց, գործում էր նաև մաշկավեներոլոգիական դիսպանսեր, որը գերմանացիները բացել էին Ժերեբցովի տանը։ Այստեղ էր նաև ստացիոնարը՝ վեներական հիվանդություններով վարակվածներին բուժելու համար։ Ստացիոնարի թողունակությունը 30 մարդ էր։ Առկա է եղել 21 մահճակալ և 9 թախտ։
1925 թվականից մինչ օրս սա բնակելի շենք է, այնտեղ առաջին հարկում գտնվում է մաշկավեներոլոգիական դիսպանսերը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0
- Давидич Т. Ф. Стиль как язык архитектуры. — Харьков: Изд-во Гуманитарный центр, 2010. — 336 с. — ISBN 978-966-8324-70-3.
- Собрание фасадов Его Императорского Величества, высочайше апробированных для частных строений в городах Российской империи. Ч. 1-4. СПб., 1809–1812.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Таганрог, ул. Фрунце, д. 70. Արխիվացված 2017-02-28 Wayback Machine
- Дом купца Жеребцова Արխիվացված 2017-02-28 Wayback Machine