Ժանգասնկեր
Ժանգասնկեր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Pucciniales | ||||||||
|
Ժանգասնկեր (լատին․՝ Pucciniales), մակաբույծ սնկերի կարգ։ Այս կարգի սնկերը բարձրակարգ բույսերի մակաբույծներ են, լայնորեն տարածված են տարբեր լայնույթներում։ Հայտնի է դրանց մոտ 5000 տեսակ (1981 թ. դրությամբ)։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժանգասնկերի մոտ հայտնի է մեկ տեսակի կենսական շրջանում իրար հետևող մի քանի տարատեսակ սպորատվության երևոյթը, որն ավարտվում է տելեյտոսպորների (հանգչող սպորների) առաջացմամբ։ Տելեյտոսպորն աճելով վերածւում է քառաբջիջ բազիդիումի, որի բջիջները դասավորված են մեկը մյուսի վրա։
Միցելիում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժանգասնկերի մարմինը (միցելիումը) տարածվում է վարակված բույսի հյուսվածքների միջբջջային տարածություններով, իսկ բջիջների մեջ մխրճում է հաուստորիումները (հիֆերի հատուկ ճուղավորումներ՝ տեր բույսի բջիջներից սննդարար նյութերը ծծելու համար)։ Այն պարունակում է յուղի կաթիլներ՝ ներկվուած նարնջագույն՝ կարոտինին մոտ մի գունանյութի շնորհիվ։ Նույնպիսի կաթիլներ պարունակւում են նաև սպորներում։ Ախտահարուած բոյսերը ծածկվում են նարնջագույնի կամ կարմրադարչնագույնի տարբեր երանգների բարձիկներով, ինչի պատճառով էլ այս սնկերի հարուցած հիվանդությունը կոչվում է ժանգ։
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոմանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Uredinales G.Winter, 1880
Ընտանիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chaconiaceae Cummins & Y.Hirats., 1983
- Coleosporiaceae Dietel, 1900
- Cronartiaceae Dietel, 1900
- Melampsoraceae Dietel, 1897
- Mikronegeriaceae Cummins & Y.Hirats., 1983
- Phakopsoraceae (Կաղապար:Arthur) Cummins & Y.Hirats., 1983
- Phragmidiaceae Corda, 1837
- Pileolariaceae (Arthur) Cummins & Y.Hirats., 1983
- Pucciniaceae Chevall., 1826 — Пукциниевые
- Pucciniastraceae Gäum. ex Leppik, 1972
- Pucciniosiraceae (Dietel) Cummins & Y.Hirats., 1983
- Raveneliaceae Leppik, 1972
- Sphaerophragmiaceae Cummins & Y.Hirats., 1983
- Uncolaceae Buriticá, 2000
- Uropyxidaceae (Arthur) Cummins & Y.Hirats., 1983
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- КУРС НИЗШИХ РАСТЕНИЙ։ Учебник для студентов ун-тов. Великанов Л. Л., Гарибова Л. В., Горбунова Н. П., Горленко М. В. и др., "Высшая школа", Москва 1981.
- Kirk P. M., Cannon P. F., Minter D. W., Stalpers J. A. et al. Ainsworth & Bisby's Dictionary of the Fungi. — CAB International, 2008. — P. 577—580. — ISBN 978-0-85199-826-8
- Andreas Bresinsky, Christian Körner, Joachim W. Kadereit, G. Neuhaus։ Strasburger – Lehrbuch der Botanik. 36. Auflage. Spektrum Akademischer Verlag, Heidelberg 2008, ISBN 978-3-8274-1455-7, S. 674-678 (1176 Seiten).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |