Jump to content

Ժայռափոր եկեղեցական համալիր (Վանքասար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժայռափոր եկեղեցական համալիր
Ժայռափոր եկեղեցական համալիր
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունԱրցախ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։
ԹեմԱրցախի թեմ
Հոգևոր կարգավիճակչգօրծող
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետանհայտ է
Ճարտարապետական տիպժայռափոր
Ճարտարապետական ոճժայռափոր
Կառուցման սկիզբ13-րդ դար
Հիմնադրված13-րդ դար
Առաջին հիշատակում13-րդ դար
Գմբեթ0
Շինանյութկրաքար
 Cave church complex Վիքիպահեստում

Ժայռափոր եկեղեցական համալիր, գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին, Աղդամ-Մարտակերտ մայրուղուց 200 մետր արևմուտք, Մարաղա գյուղի դիմաց[1]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը բաղկացած է[2]

  • ժայռափոր եկեղեցի
  • քարոզման հրապարակ
  • հանգստարան՝ ժայռափոր գերեզմաններ
  • հանգստի և պաշտամունքի հարթակներ
  • ժայռափոր աստիճաններ

ժայռափոր աստիճաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ժայռափոր աստիճանները սկիզբ է առնում լեռան ստորոտից՝ բեկվելով ձգվում է դեպի ժայռափոր եկեղեցին։ Ճանապարհի մեջտողում ժայռափոր մուտքն է։

Ժայռափոր եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ձգված անկանոն հորինվածք։ Հարավային կողմում ձևավորված է մի պարզ խորան, իսկ սրա ետևում՝ գաղտնարան։ Արևելյան պատի կենտրոնական մասում փորված է կանոնավոր կամարաձև խորշ, իսկ պատի հյուսիսային հատվածը ծածկված է խաչապատկերներով, որոնցից մի քանիսը ունեն հունարեն արձանագրություններ[3]։

Եկեղեցին իր հորինվածքով նման է երկխորան եկեղեցիներին, որոնք կառուցվել են քրիստոնեական նշանավոր գործիչների և մարտիրոսների գերեզմանների հարևանությամբ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հուշարձան Տարեգիրք 3 հատոր, 2005 թվական, էջ 167-170
  2. Հուշարձան Տարեգիրք 3 հատոր, 2005 թվական, էջ 169
  3. 3,0 3,1 Հուշարձան Տարեգիրք 3 հատոր, 2005 թվական, էջ 171