Թուրքական քրեական օրենսգիրք (1926)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքական քրեական օրենսգիրք
Թուրքիայի քրեական օրենսգիրք
Տարածքային իրավասությունԹուրքիա
Առնչվող օրենսդրական ակտեր
Քեմալական Թուրքիայի ներպետական օրենսդրություն
Կարգավորման առարկա
ԿայքՕրենսգիրք
Կարգավիճակ՝ Անհայտ

Թուրքական քրեական օրենսգիրք, քրեական նոր օրենսգիրք, որը հիմնված է 1889 թվականի իտալական Զանդարելիի օրենքի վրա[1] և ընդունվել է 1926 թվականին Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից։

Քրեական օրենգիրքը բաժանված է եղել 3 մասի։ Առաջին մասը ներառել է ընդհանուր դրույթները, երկրորդ մասը վերաբերել է տարբեր տեսակի հանցագործություններին։ Առաջին գլխում ներկայացված են պետության դեմ ուղղված հանցագործությունները, երկրորդ գլխում՝ հիմնարար իրավունքների դեմ հանցագործություններն են, երրորդում՝ պետական կառավարման դեմ, չորրորդում՝ արդարադատության դեմ, հինգերորդում՝ հանրային կարգի, վեցերորդում՝ հանրային վստահության, յոթերորդում՝ հանրային անվտանգության, ութերորդում՝ ընտանիքի և հասարակական բարոյականության, իններորդում՝ անձի դեմ հանցագործություններն են, տասներորդում՝ մասնավոր սեփականության, իսկ տասնմեկերորդում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններն են։ Օրենսգրքի երրորդ մասը վերաբերում է փոքր իրավախախտումներին[2]։

Թուրքական քրեական օրենսգիրքը ընդունումից ի վեր տարբեր տարիներին ընդհանուր առմամբ 54 անգամ փոփոխության է ենթարկվել։ Այդ փոփոխություններից ամենակարևորը տեղի է ունեցել 1936 թվականին։ Թուրքական քրեական օրենսգրքին ավելացված 141-րդ և 142-րդ հոդվածների պատճառով բազմաթիվ մտավորականներ են դատապարտվել մինչև 1991 թվականի ապրիլի 12-ը, երբ այդ հոդվածները չեղյալ են հայտարարվել։

Վերջերս կատարված փոփոխություններով ուժի մեջ է մտել թիվ 5237 օրենքը՝ իբրև Թուրքիայի քրեական նոր օրենսգիրք։ Քրեական նոր օրենսգիրքը իր վրա է կրել գերմանական քրեական օրենքների ազդեցությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թուրքիայի Հանրապետության պատմություն. Երևան: ԵՊՀ. 2014. էջ 55.
  2. «Turkish Criminal Code».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]