Թոմաս Ռագգլզ Պինչոն-կրտսեր
Թոմաս Ռագգլզ Պինչոն-կրտսեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1937[1][2][3][…] (87 տարեկան) |
Ծննդավայր | Գլեն Կոուվ, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ակնարկագիր և գիտաֆանտաստիկ գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարան (հունիս 1959) և Oyster Bay High School? (1953) |
Գիտական աստիճան | Բակալավր (հունիս 1959) |
Աշխատավայր | Բոինգ[4] |
Պարգևներ | |
Thomas Pynchon Վիքիպահեստում |
Թոմաս Ռագլզ Փինչոն-կրտսեր (անգլ.՝ Thomas Ruggles Pynchon, Jr., մայիսի 8, 1937[1][2][3][…], Գլեն Կոուվ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, XX դարի երկրորդ կեսի հետմոդեռնիզմի գրականության գլխավոր ներկայացուցիչներից։ Ֆոլքներյան մրցանակակիր լավագույն մուտքի համար (1963), Ազգային գրքի մրցանակակիր (1973)[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Ռագլզ Փինչոն-կրտսերը ծնվել է 1937 թվականի մայիսի 8-ին՝ Նյու-Յորք նահանգի Լոնգ Այլենդի հյուսիսային ափին, Գլեն-Կով ոչ մեծ քաղաքում[8]։ 1953 թվականին դպրոցն ավարտելուց հետո Փինչոնն ընդունվում է Կոռնելի համալսարան, որտեղ ուսանում է կիրառական ֆիզիկա։ Ուսումնառության երկրորդ տարում նա հեռանում է համալսարանից և մեկնում է ծառայելու ԱՄՆ ռազմածովային ուժերում։ 1957 թվականին վերադառնալով Կոռնել՝ Փինչոնը սկսում է ուսանել անգլիական գրականության։ Բացառված չէ, որ նա հաճախել է Վլադիմիր Նաբոկովի դասախոսություններին, ով այդ ժամանակ դասավանդում էր այդտեղ, թեպետ իր հարցազրույցներից մեկում[9] Նաբոկովը վստահեցնում էր, որ չի հիշում նման ուսանողի։ Իր առաջին պատմվածքը՝ «Թույլ անձրևը» Փինչոնը հրատարակում է Cornell Writer տեղական հրատարակչությունում՝ 1959 թվականի մայիսին, նույն թվականի հունիսին նա ստանում է բակալավրի աստիճանն ու ավարտում համալսարանը։
1960 թվականից մինչև 1962 թվականը Փինչոնն աշխատում է Սիեթլում՝ Բոինգ ընկերության համար կազմելով տեխնիկական փաստաթղթեր։ Այս ժամանակաշրջանում նա հրատարակում է մի քանի պատմվածքներ ու ակտիվորեն աշխատում է իր առաջին՝ «V.» սիրավեպի համար։ 1963 թվականին հրատարակելով գիրքը՝ Փինչոնը ստանում է Ֆոլքներյան մրցանակ լավագույն մուտքի համար, և այն 25-ամյա գրողին բերում է ամերիկյան գրականության առաջին շարքեր։ Փինչոնը հեռու է հանրային կյանքից։ Հայտնի են միայն նրա մի քանի լուսանկարները, որոնք արվել են երիտասարդության տարիներին (1950-ական թվականներ), իսկ ավելի ուշ ժամանակաշրջանի ոչ մի պաշտոնական և հավաստի լուսանկար գոյություն չունի։
2002 թվականին էկրանավորվել է «Թոմաս Փինչոն։ Ճանապարհորդություն դեպի Պ․-ի գիտակցություն» փաստագրական ֆիլմը, որի հեղինակները փորձել են երևան հանել խորհրդավոր հեղինակի անձնավորությունը։ 2004 թվականին Թոմաս Փինչոնն իր ձայնը հնչեցրել է «Սիմփսոններ» մուլտսերիալի երկու դրվագներում։ Գրողի ձայնը կարելի է նաև լսել 2009 թվականի Բնածին արատ սիրավեպի պաշտոնական թրեյլերում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեպեր
- V. (1963, рус. перевод 2000)
- Լալիս են 49-րդ լոտը / The Crying of Lot 49 (1966, рус. перевод: 2000)
- Ձգողության ծիածան / Gravity’s Rainbow (1973, рус. перевод: 2012)
- Վինլենդ / Vineland (1990, рус. перевод: 2013)
- Մեյսոն և Դիքսոն / Mason & Dixon (1997)
- Ընդդեմ օրվան / Against the Day (2006)
- Բնածին արատ / Inherent Vice (2009, рус. перевод: 2013)
- Սահմանաեզր / Bleeding Edge (2013, рус. перевод: 2016)
- Պատմվածքներ
- Դանդաղ սովորող / Slow Learner (early stories) (1984)
- Մանր անձրև / The Small Rain (1959, рус. перевод: 2000)
- Low-lands (1960, рус. перевод: 2000)
- Էնտրոպիա / Entropy (1960, рус. перевод: 1996)
- Վարդի տակ / Under the Rose (1961, рус. перевод: 2000)
- The Secret Integration (1964, рус. перевод: 2000)
- Mortality and Mercy in Vienna (1959, рус. перевод: 2016)
- Էսսեներ
- A Journey Into the Mind of Watts (1966)
- Is it O.K. to Be a Luddite? (1984, рус. перевод: 2017)
- Nearer My Couch To Thee (1993, рус. перевод: 1996)
- Hallowe’en Over Already? (1999)
- The Evolution of the Daily Show (2006)
- Պատանեկան
- Voice of the Hamster (1952-53, рус. перевод: 2018)
- Ye Legend of Sir Stupid and the Purple Knight (1953)
- The Boys (1953)
- Minstrel Island (1958)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ (unspecified title) — doi:10.1017/9781108683784
- ↑ https://www.washingtonpost.com/archive/lifestyle/1988/07/19/macarthur-grants-to-31/b81f08bc-2b01-4a30-a6a4-c9c111df997d/
- ↑ https://www.nationalbook.org/books/gravitys-rainbow/
- ↑ «National Book Awards 1974». National Book Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Inger H. Dalsgaard, Luc Herman, Brian McHale The Cambridge Companion to Thomas Pynchon. — Cambridge University Press, 2012. — 213 с. — ISBN 978-0-521-76974-7
- ↑ Набоков В. В. Собр. соч. в 5 томах. Т. 3. СПб.: Симпозиум, 1997, с. 604
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ մենակյացը՝ Թոմաս Փինչըն, Աշոտ Գրիգորյան, Art-Collage.com, 30.01.2024
- Лало А. Е. Томас Пинчон и его Америка: загадки, параллели, культурные контексты. Минск, РИВШ БГУ, 2001. — 268 с. ISBN 9856299594
- Безносов Денис. Книжная полка Дениса Безносова: [Рецензия на книгу: Томас Пинчон. Радуга тяготения. Перевод с английского А. Грызуновой, М. Немцова. М., «ЭКСМО», 2012, 760 стр.] // Новый мир. — 2013. — № 9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- thomaspynchon.com/ կայքը
- «Энигма» — статья Алексея Зверева
- «Обучение хаосу» — статья Сергея Кузнецова
- «Опера для банджо» — статья Алексея Цветкова
- Томас Пинчон (անգլ.) Internet Movie Database կայքում
- Томас Пинчон на сайте журнала Pollen-press
- Մայիսի 8 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Պոստմոդեռնիստ գրողներ