2011 թվականի դեկտեմբերին՝ 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերից ընդամենը մի քանի ամիս առաջ, Բուայը սրունքի և ֆիբուլայի կոտրվածք է ստացել մարզումներից մեկի ժամանակ ընկնելու պատճառով[3]։ Ավելի ուշ պարզվել է, որ վնասվածքն ավելի լուրջ էր, քան սկզբում ենթադրվում էր, քանի որ այն ազդել է նաև նրա ծնկի հանգույցների և սիսատիկ նյարդի վրա, ինչը հանգեցրել է բարդությունների, և Բուայը ստիպված է եղել 15 վիրահատություն տանել վեց շաբաթվա ընթացքում՝ ոտքը փրկելու համար։ Վիրահատական միջամտությունը, բարեբախտաբար, հաջող է անցել, սակայն վստահ չեն եղել, թե արդյոք նա երբևէ կարող է վերադառնալ մարմնամարզական մրցապայքարի[4]։ Բուայն ինքն անձամբ հայտարարել է մարմնամարզական իր կարիերայի ավարտի մասին և անցել մարզչական աշխատանքի[5]։