Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներ
Արտաքին տեսք
Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներ, հիմնվել է 1909 թվականին, Թիֆլիսում՝ Կովկասի հայ, վրացի և ռուս մտավորականների նախաձեռնությամբ։ Պատրաստել է նախագիմնազիաների և գիմնազիաների ուսուցչուհիներ։ Ունեցել է բնագիտական, պատմաբանասիրական, բժշկական (1916 թվականից) ֆակուլտետներ։ Ուսման տևողությունը՝ 3, 1912 թվականից՝ 4 տարի։ Ուսումնական ծրագիրը համապատասխանել է համալսարանական ծրագրին։ Դասավանդել են ինչպես հայ (Ֆ. Աբրահամյան, Պ. Մելիքով, Ա. Հարությունյան, Դ. Զավրիև), այնպես էլ այլազգի անվանի մանկավարժներ։ Սանուհիներից են Ս. Շահվերդյանը, Վ. Թումանյանը, Ն. Թումանյանը, Վ. Տեր-Մինասյանը և ուրիշներ։