Թբիլիսյան ծով
Երկիր | Վրաստան | |
Երկարություն | 9կմ կմ | |
Լայնություն | 3կմ կմ | |
Կառուցման սկիզբ | 1952 | |
Ամենամեծ խորությունը | 45մ մ | |
Միջին խորությունը | 26,6մ մ | |
Թբիլիսյան ծով (վրաց.՝ თბილისის წყალსაცავი) կամ Թբիլիսյան ջրամբար, ջրամբար, որ տեղակայված է Թբիլիսիի հյուսիսարևելյան հատվածում։ Ստեղծվել է 1952 թվականին Իորի գետի և երեք աղի լճերի միախառնումից։ Ջրամբարի երկարությունը կազմում է 9 կմ, իսկ լայնությունը՝ 3 կմ։ Առավելագույն խորությունը 45 մ է, միջինը՝ 26,6 մ։
Գարնանը, ամռանն ու աշնանը ջրամբարի մակարդակը բարձրանում է, և նրա ջուրը մեծապես օգտագործվում է։ Ըստ այդմ ջրի խորության սեզոնային տատանումը կազմում է 7-10 մետր։
Թբիլիսյան ջրամբարը դասվում է օլիգոտրոֆ լճերի շարքին, սակայն վերջերս տարվա տաք ժամանակահատվածներում նկատելի է էտրոֆիկացում։
Ջրամբարը մտնում է Սամգորի ոռոգման համակարգի մեջ։ Ջրամբարի ափերը լայնորեն օգտագործվում է հանգստի նպատակով[1][2]։ Նրանից դեպի հյուսիս-արևմուտք ընկած է Գլդանի-Նաձալադեվի շրջանը, ինչպես նաև հարակից Թբիլիսիի ազգային պարկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Tbilisi Lakes". Tbilisi City Hall. Retrieved 4 February 2010.
- ↑ Buachidze, G.; T. Tevzadze (2006). John H. Tellam; Michael O. Rivett; Rauf G. Israfilov; Liam G. Herringshaw, eds. Chemical and Geotechnical Problems associated with the Tbilisi Water Storage Reservoir, Georgia. NATO Science Series. 74 (Urban Groundwater Management and Sustainability ed.). Springer Netherlands. pp. 393–399. doi:[1](չաշխատող հղում). ISBN 978-1-4020-5173-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тбилисское водохранилище(չաշխատող հղում) — муниципальный портал Тбилиси
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թբիլիսյան ծով» հոդվածին։ |
|