Թանգարան The Beatles
Թանգարան The Beatles | |
---|---|
Տեսակ | artist museum? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Լիվերպուլ |
Վայր | Լիվերպուլ |
Հասցե | Britannia Vaults, Liverpool L3 4AD[1]L3 4ADԼիվերպուլ |
Հիմնադրվել է | 1990 |
Կայք | beatlesstory.com |
Բիթլզի պատմություն (անգլ.՝ The Beatles Story), թանգարան Լիվերպուլում, որը նվիրված է The Beatles լեգենդար ռոք-խմբի ստեղծագործությանն ու կյանքին։ Թանգարանը գտնվում է Ալբերտ-դոկայի նկուղային մասում[2], Լիվերպուլի նավահանգստի պատմական շենքերի տարածքում։
էքսպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի այցելուները մուտքի մոտ ստանում են աուդիոգիդ, այդ թվում` ռուսերեն լեզվով։
Սենյակից սենյակ անցնելով` այցելուները հետևում են Բիթլզ խմբի ստեղծման և զարգացման պատմությանը։ Սենյակներից յուրաքանչյուրը նվիրված է Բիթլզի պատմության մի շրջանին և նրա անդամներին` Ջոն Լենոնի առաջին Quarrymen խմբի ծնունդին,Համբուրգում Բիթլզի շրջագայությանը, Բրայան Էփսթեյնի հետ ծանոթությանը, Cavern Club-ում ելույթներին և այդպես շարունակ մինչև 1970 թվականին խմբի անկմանը։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում հավաքված են յուրահատուկ ցուցանմուշներ. խմբի անդամների համերգային կոստյումներն ու գործիքները, լուսանկարներ, երգերի տեքստեր, ձայնասկավառակներ, ականատեսների հիշողություններ և արխիվային վիդեոներ։ Առանձին ցուցափեղկ կա, որտեղ ցուցադրված են Բիթլզ խմբին ռուս երկրպագուների տված նվերները։
Թանգարանի ելքի մոտ կա լեգենդար խմբի խորհրդանիշերով հուշանվերների խանութ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ջոն Լենոնի կիթառը
-
Ջոն Լենոնի նարնջագույն ակնոցը
-
«Դեղին սուզանավ»
-
«Բիթլզի» սկավառակները
-
Թանգարանի երաժշտական խանութը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mapping Museums — 2016.
- ↑ «The Beatles Story celebrates its 25th birthday - Liverpool Echo». liverpoolecho.co.uk. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Beatles Story — Официальный сайт
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանգարան The Beatles» հոդվածին։ |