Թանգարան The Beatles

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանգարան The Beatles
Տեսակartist museum?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԼիվերպուլ
ՎայրԼիվերպուլ
ՀասցեBritannia Vaults, Liverpool L3 4AD[1]L3 4ADԼիվերպուլ
Հիմնադրվել է1990
Կայքbeatlesstory.com
Քարտեզ
Քարտեզ

Բիթլզի պատմություն (անգլ.՝ The Beatles Story), թանգարան Լիվերպուլում, որը նվիրված է The Beatles լեգենդար ռոք-խմբի ստեղծագործությանն ու կյանքին։ Թանգարանը գտնվում է Ալբերտ-դոկայի նկուղային մասում[2], Լիվերպուլի նավահանգստի պատմական շենքերի տարածքում։

էքսպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի այցելուները մուտքի մոտ ստանում են աուդիոգիդ, այդ թվում` ռուսերեն լեզվով։

Սենյակից սենյակ անցնելով` այցելուները հետևում են Բիթլզ խմբի ստեղծման և զարգացման պատմությանը։ Սենյակներից յուրաքանչյուրը նվիրված է Բիթլզի պատմության մի շրջանին և նրա անդամներին` Ջոն Լենոնի առաջին Quarrymen խմբի ծնունդին,Համբուրգում Բիթլզի շրջագայությանը, Բրայան Էփսթեյնի հետ ծանոթությանը, Cavern Club-ում ելույթներին և այդպես շարունակ մինչև 1970 թվականին խմբի անկմանը։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում հավաքված են յուրահատուկ ցուցանմուշներ. խմբի անդամների համերգային կոստյումներն ու գործիքները, լուսանկարներ, երգերի տեքստեր, ձայնասկավառակներ, ականատեսների հիշողություններ և արխիվային վիդեոներ։ Առանձին ցուցափեղկ կա, որտեղ ցուցադրված են Բիթլզ խմբին ռուս երկրպագուների տված նվերները։

Թանգարանի ելքի մոտ կա լեգենդար խմբի խորհրդանիշերով հուշանվերների խանութ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mapping Museums — 2016.
  2. «The Beatles Story celebrates its 25th birthday - Liverpool Echo». liverpoolecho.co.uk. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանգարան The Beatles» հոդվածին։