Թագվորշահ
Թագվորշահ Թագվորշահ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված անուններ | Մելիքշահ |
Կապված հոդվածներ | «Թագվորշահ» սկսվող էջեր |
Թագվորշահ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն թագավոր և պարսկերեն՝ شاه, շահ բառերից։ Այս անվանը համապատասխանում է Մելիքշահ անձնանունը։ Գործածվել է 12-15-րդ դարերում[1]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թագվորշահ, հոգաբարձու էր կարգված Սիր Սիմոնի կողմից, ով 1303 թվականին մի խանութ էր նվիրել Կապոսի Սուրբ Լուսավորիչ վանքին[2]։
- Թագվորշահ դպիր, ով 1360 թվականին Երուսաղեմում Ստեփաննոս կրոնավորին գրել տվեց մի Ավետարան[3]։
- Թագվորշա դպիր, որդի Մկրտչի, ում անունով մի խաչքար է կանգնեցված Նոր Նախիջևանի Սուրբ Թորոս եկեղեցու բակում (անթվական)[4]։
- Թագվորշահ հիշատակված է անթվական մի հիշատակարանում, որը գրված է 1311 թվականի գրված մի Ավետարանում[5]։
- Թագոշահ, հիշատակված է 1475 թվականից ուշ գրված անթվական մի հիշատակարանում[6]։