Էֆաներ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/ff/Saw-scaled_Viper_%28Echis_carinatus%29_Photographed_By_Shantanu_Kuveskar.jpg/200px-Saw-scaled_Viper_%28Echis_carinatus%29_Photographed_By_Shantanu_Kuveskar.jpg)
Էֆաներ (Echitf), իժերի ընտանիքի թունավոր օձերի սեռ։ Հայտնի է 2 տեսակ, ավազային (E. corinatus) և խայտաբղետ (E. colorata):
Ավազային էֆաները ոչ մեծ, 50–60, երբեմն 80 սմ, երկարության օձեր են։ Էգերը արուներից փոքր են։ Ունեն մեծ աչքեր։ Գլուխը պատված է մանր թեփուկներով։ Տարածված են Աֆրիկայում, Արևմտյան և Արևելյան Ասիայում։ Ձվակենդանածին են, խիստ թունավոր։ Սնվում են մանր սողուններով, հազվադեպ՝ թռչուններով, դոդոշներով ու գորտերով։
Խայտաբղետ էֆաները հանդիպում են միայն Արաբական թերակղզում և Հյուսիսային Աֆրիկայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 101)։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆաներ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էֆաներ» հոդվածին։ |
|