Էֆաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավազային էֆա

Էֆաներ (Echitf), իժերի ընտանիքի թունավոր օձերի սեռ։ Հայտնի է 2 տեսակ, ավազային (E. corinatus) և խայտաբղետ (E. colorata):

Ավազային էֆաները ոչ մեծ, 50–60, երբեմն 80 սմ, երկարության օձեր են։ Էգերը արուներից փոքր են։ Ունեն մեծ աչքեր։ Գլուխը պատված է մանր թեփուկներով։ Տարածված են Աֆրիկայում, Արևմտյան և Արևելյան Ասիայում։ Ձվակենդանածին են, խիստ թունավոր։ Սնվում են մանր սողուններով, հազվադեպ՝ թռչուններով, դոդոշներով ու գորտերով։

Խայտաբղետ էֆաները հանդիպում են միայն Արաբական թերակղզում և Հյուսիսային Աֆրիկայում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 101 CC BY-SA icon 80x15.png