Էքսպո գիտական զբոսայգի
Տեսակ | պուրակ |
---|---|
Երկիր | Հարավային Կորեա |
Վարչատարածք | Դեջոն և Յուսոնգու թաղամաս |
Էքսպո գիտական զբոսայգի (կորեերեն՝ 엑스포과학공원, անգլերեն՝ EXPO Science Park), Հվ․ Կորեայի բացառիկ գիտական թեմատիկ այգի` տեղակայված Դեջոն քաղաքի Յուսոնգու Դորյոն թաղամասի Դեդոկ հետազոտական համալիրում։ 1993 թվականի համաշխարհային ցուցահանդես միջոցառմից հետո՝ 1994 թվականի օգոստոսին զբոսայգին վերաբացվեց։ Սակայն որոշ ժամանակ անց փակել է։
Ի սկզբանե զբոսայգին վերահսկվում էր Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության կողմից, սակայն 1999 թվականի հունվարին զբոսայգու վերահսկումը փոխանցվեց Դեջոն քաղաքին։ Նույն թվականի հուլիսին ստեղծվեց Դեջոն էքսպո գիտական զբոսայգին և շահագործվեց ՏԻՄ-ի կողմից։ Ավելի ուշ՝ 2011 թվականի նոյեմբերին, տեղական կորպորացիաներ Դեջոն էքսպո գիտական զբոսայգու և Դեջոն կոնվենցիոն բյուրոյի միավորմամբ գործարկվեց Դեջոն մարկետինգային կորպորացիան, որն էլ շահագործեց Էքսպո գիտական զբոսայգին։ Այսպես կոչված «Ցուցահանդեսների վերակառուցման նախագիծը» լրջորեն սկսվեց այն ժամանակ, երբ Դեջոն քաղաքի Գիտության, ՏՀՏ և պլանավորման նախարարության կողմից ներկայացված «Դեդոկի հատուկ հետազոտության և զարգացման գոտում ցուցահանդեսային գիտական պարկի փոփոխության և զարգացման պլանը» անցավ ստուգման դաշտ[1]։
HD դրամա թաուն տարածքի (կայանատեղի, գլխավոր մուտքի դուռ, գլոբուսի տեսքով քանդակների տարածք գլխավոր մուտքի դռան մոտ, ԲոդիՈւորլդ և այլն) քանդման աշխատանքները սկսվեցին 2014 թվականի հոկտեմբերի վերջին, և այգու ցուցասրահների մեծ մասի գործունեությունը դադարեց։
Այնուամենայնիվ, Հաբնիտ աշտարակը, Դեջոն էքսպո մեմորիալ սրահը, Համաշխարհային ցուցադրության հուշանվերների թանգարանը և Երաժշտական շատրվանը շարունակում են գործել որպես գոյություն ունեցող օբյեկտներ Էքսպո մեմորիալ հարթակում։ 2015 թվականի փետրվարի վերջից ԳՀԻ-ի տարածքում այցելուների տեղաշարժը լիովին վերահսկելու և այլ տեսակի խոչընդոտները վերացնելու համար ձայնամեկուսիչ պատեր են տեղադրվել, 2018 թվականի հունվարին գլխամասային գրասենյակը տեղափոխվեց և սկսեց հետազոտական գործունեությունը, իսկ բացման արարողությունը տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլի 20-ին և մինչև օրս գործում է[2]։
Տեսարժան օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանբիտ աշտարակ
- Դեջոն էքսպո մեմորիալ սրահ
- Համաշխարհային ցուցադրության հուշանվերների թանգարան
- «Ապագայի էներգիա»[3]
Այցելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մագլև գնացք[4]
- Երաժշտական շատրվան Հանբիտ հրապարակում[5]
- Դեջոն տրանսպորտային մշակույթի կենտրոն
Ապամոնտաժման ենթակա օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սիմուլյացիայի» սրահ (LG Technopia Hall)[6]
- «Էներգիա»-ի սրահ[7]
- «Դոմ թատրոն» (SK Imagination Theatre)[8]
- «Երկիր»-ի սրահ
- «Բնական կյանք»-ի սրահ
- Տիեզերական հետազոտության սրահ
- «Վերականգնվող քանդակներ»-ի սրահ
- Մարդկության և գիտության թանգարան[9]
- «Կումդորի»-ի հրապարակ (Expo Family Camping Site)
- Մեջիք պլազա
- Ակվա ռեզորտ
- Տեղեկատվության և կոմունիկացիայի սրահ[10]
- ԲոդիՈւորլդ[11]
- Կորեայի օդային ուժերի սրահ[12]
- Ավտոմեքենաների սրահ[13]
- «Դեջոն» սրահ[14]
- Բացօթյա փորձերիի հարթակ
- «Մոնոռելս»
- «ՍքայՈւէյ»
Չգործող օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թալիսման
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կումդորի»-ն, որը 1993 թվականի World Expo-ի պաշտոնական թալիսմանն էր, շարունակում է մնալ Դեջոնի թալիսմանը մինչ օրս։
«Էքսպո վերակառուցման նախագիծ»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էքսպո վերակառուցման նախագիծ»-ը ենթադրում է զբոսայգու որոշ օբյեկտների հեռացում, որոնք տևականորեն անտեսվել են 1993 թվականի Դեջոն համաշխարհային ցուցահանդեսից ի վեր և տեղանքից օգտվելու կարգի փոփոխություն՝ միջազգային գիտական բիզնես գոտում հիմնական հաստատություններ և գիտական թեմատիկայով համայնքային տարածքներ կառուցելու համար։ Ներկայիս Էքսպո գիտական զբոսայգու տեղանքը բաժանվելու է չորս գոտիների՝ «Էքսպո մեմորիալ սրահ», «Առաջատար վիդեո արդյունաբերական համալիր», «Համաշխարհային ցուցահանդեսների և կոնվենցիայի գոտի» և «Գիտական պարկ»[17][18]։
20-հարկանի գիտական կենտրոնը և Հիմնական գիտահետազոտական ինստիտուտի շտաբը, որը առանցքային հաստատություն է գիտական գոտու հանգույց թաղամասում, կկառուցվի մոտ 330,000 մ2-ի վրա, որը Գիտական պարկի տարածքի ընդհանուր 590,000 մ2-ի մեծ մասն է։ Մնացած տարածքում կստեղծվեն «Առաջատար վիդեո արդյունաբերական համալիրներ», ինչպիսին է HD Drama Town-ը՝ կապված Daejeon Cultural Industry Promotion Agency-ի և CT Center-ի հետ, որոնք ներկայումս գտնվում են գիտական պարկի ձախ ավտոկայանատեղիի մոտ և «Համաշխարհային ցուցահանդեսների և կոնվենցիայի գոտի»-ն կստեղծվի՝ ներառելով այգու աջ կողմում գտնվող Դեջոն առևտրային ցուցահանդեսային սրահը։ Մասնավորապես, մոտ 130,000 մ2 կամ ընդհանուր տարածքի 22%-ը կստեղծվի որպես «Էքսպո մեմորիալ սրահ»՝ կենտրոնացած Հանբիտ աշտարակի վրա, որտեղ կմնան ներկայիս հարմարությունները։
Պահպանվելիք օբյեկտների շարքում են են Հանբիտ աշտարակը, Բարձր գիտությունների թանգարանը, Դեջոն Էքսպո մեմորիալ սրահը (World Expo Souvenir Museum, Daejeon Unification Hall), Երաժշտական շատրվանը, Էլեկտրական էներգիայի սրահը և Դեջոն տրանսպորտային մշակույթի կենտրոնը։
Բացի այս, շատ փորձագետներ հայտարարել են, որ ցուցասրահը, որը ստեղծվել է աստղագիտական կապիտալով Դեջոն Էքսպո (1993 թվական) տարածքի ստեղծման ժամանակ՝ նախագծի ամենասկզբում, պետք է մնա բարձր գեղագիտական և ճարտարապետական պահպանողական արժեքով, այդ թվում նաև Էքսպո գիտական զբոսայգու սիմվոլիկան և պատմությունը և Էքսպոյի վերակառուցման նախագծի արդյունավետությունը։ Ի պատասխան այս հասարակական կարծիքի, Դեջոն քաղաքը 2013 թվականի օգոստոսին մոտ հանդես եկավ գաղափարով՝ պահպանելու այն ցուցասրահները, որոնք ներառված էին Էքսպո մեմորիալ գոտուց բացի այլ տարածքներում։ Հաշվի առնելով Հիմնարար գիտությունների ինստիտուտի շենքերի դասավորությունը այգի տեղափոխվելու համար, ի վերջո որոշվեց պահպանել երկու պատկերասրահ՝ ներառյալ Միջազգային կոնֆերանսների դահլիճը և «Սիմուլյացիայի» սրահը։ Այնուամենայնիվ, երկու վայրերն էլ ի վերջո քանդվեցին։
Միևնույն ժամանակ, գիտական պուրակում տեղակայված Մագլև գնացքը ներկայումս շահագործվում է Գիտության ազգային թանգարանի կողմից, բայց անխուսափելի է հեռացնել Մագլև գնացքի որոշ գծեր, որոնք գործում են Գիտական պարկը քանդելու և Հիմնարար գիտությունների ինստիտուտ տեղափոխելու համար։ Ի պատասխան՝ Գիտության թանգարանը Պլանավորման և բյուջեի նախարարությունից 28 միլիարդ վոն պահանջեց՝ երկարացնելու երթուղին Գիտության ազգային թանգարանից մինչև Հանբաթ դենդրոպարկ՝ Էքսպո գիտական զբոսայգու միջով, սակայն երթուղին երկարաձգելու ծրագիրն ի վերջո չեղարկվեց, քանի որ արձագանք չգտավ։ Ուստի 1 կմ ընդհանուր երկարությունից որոշվեց միայն 450 մ շահագործել Գիտության թանգարան կայանից մինչև Դեդոկ կամրջի խաչմերուկ և ապամոնտաժել մնացած գծերն ու Էքսպո կայանը[19]։
2014 թվականի հոկտեմբերի վերջից HD Drama Town-ի տարածքում սկսվել են քանդման աշխատանքները՝ ներառյալ ձայնամեկուսիչ ժամանակավոր ցանկապատի տեղադրումը[20]։ Համապատասխանաբար, ավտոկայանատեղիի մեծ մասը, գլխավոր մուտքի դուռը, գլոբուսի քանդակը գլխավոր մուտքի դռան մոտ և ԲոդիՈւորլդը քանդվեցին։ Այդ ժամանակից ի վեր՝ 2017 թվականի հունիսի վերջին՝ Studio Cub-ի կառուցումից երկու տարի անց, այն փորձարկվել և շահագործվել է 2017 թվականի սեպտեմբերի 25-ին բացման արարողությամբ[21]։
Միևնույն ժամանակ, Էքսպո գիտական զբոսայգու տարածքի մեծ մասում, որտեղ կտեղակայվի Հիմնարար գիտությունների ինստիտուտը, 2015 թվականի հունվարի 1-ից ժամանակավորապես դադարեցրել են սիմուլյացիոն խողովակների (LG Techno Pavilion) և էներգետիկ խողովակների աշխատանքները՝ 2014 թվականի նոյեմբերի վերջին կայացած «Science Belt Heebang Vision» հռչակագրի արարողությունից հետո։
Բացի այդ, ցուցասրահների մեծ մասը, ներառյալ «Բնական կյանք»-ի սրահը, «Դոմ տեսադահլիճը» և «Նյութական» սրահը, «Երթևեկության անվտանգության փորձի կենտրոնը», պետական սեփականություն հանդիսացող գույքը և վարձակալության օբյեկտները քանդվել են 2015 թվականին[22]։
Ներկայումս Էլեկտրական էներգիայի սրահը վերաբացվել է որպես «Ապագայի էներգիա»՝ վերանորոգված էլեկտրաէներգիայի սրահ Էքսպո մեմորիալ գոտում[23]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էքսպո գիտական զբոսայգի
-
Էքսպո գիտական զբոսայգու համայնապատկերը Խելացի քաղաքից
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 엑스포과학공원 홈페이지 Արխիվացված 2005-11-24 Wayback Machine
- 대전마케팅공사 홈페이지
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 대전엑스포 재창조 본격화…내달 말 전시관 철거 시작(연합뉴스, 2014년 2월 10일)
- ↑ 기초과학연구원(IBS), 대전에 새 둥지…“전용 연구시설 준공”(뉴스웍스, 2018년 4월 19일)
- ↑ 한국에너지공단이 운영 중. 2018년 4월 26일 개관
- ↑ 엑스포과학공원 내 엑스포역 철거로 인해 국립중앙과학관 부지 내로 축소 운행 중.
- ↑ 한빛광장 리모델링 관계로 철거 후 재조성 예정.
- ↑ 기초과학연구원 건립사업으로 인한 내부사정으로 2015년 1월 1일부터 운영 중단. 현재는 철거
- ↑ 기존 전시관을 철거하고 2018년 4월 26일 전기에너지관을 리모델링한 미래에너지움으로 재개관.
- ↑ 캐나다 IMAX와의 라이선스 계약 만료로 인해 2014년 5월 6일을 끝으로 운영 중단. 현재는 철거
- ↑ 사이언스콤플렉스 건설 관계로 2018년 6월 철거
- ↑ 정보통신관 철거부지는 꿈돌이 광장(야영장)으로 활용되었으나 현재는 IBS 기초과학연구원 건립으로 인해 철거.
- ↑ HD드라마타운 건립사업으로 인해 철거.
- ↑ 대전세계박람회 종료 후 전시관을 제주도 서귀포시로 옮겨 1998년, 대한항공 정석항공관으로 재개관.
- ↑ 자동차관 철거부지에 현재 대전교통문화센터가 위치해있다.
- ↑ 대전관 철거부지에 현재 대전교통문화센터가 위치해있다.
- ↑ e스포츠 상설 경기장 조성 예정.
- ↑ 현재는 한국에너지공단 미래에너지움으로 리모델링하여 재개관.
- ↑ 엑스포재창조 사업 본격화, 내달 초 철거공사 착수(헤럴드경제, 2014년 2월 10일)
- ↑ 사설-대전의 미래 책임질 엑스포재창조사업(충청투데이, 2014년 2월 11일)
- ↑ 대전 국립중앙과학관 자기부상열차 연장안 무산" (연합뉴스, 2014년 12월 10일)
- ↑ 엑스포 과학공원 HD드라마타운 부지 철거 시작(연합뉴스, 2014년 10월 20일)
- ↑ 국내 영상제작의 새로운 메카 '스튜디오큐브' 오픈 (연합뉴스, 2017년 9월 22일)
- ↑ 엑스포과학공원 11월부터 본격 철거…과학벨트 조성 탄력 (머니투데이, 2014년 9월 19일)
- ↑ “에너지공단, 대전 엑스포공원에 '미래에너지움' 개관 (이데일리, 2018년 4월 26일)”. 2018년 7월 2일에 원본 문서에서 보존된 문서. 2018년 7월 2일에 확인함.