Էրսիան
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էրսիան | |
---|---|
Որակավորում | աղեղնավոր լարային երաժշտական գործիք |
Էրսիան (չինարեն՝ Erxian, անգլ.՝ Erxian) չինական ազգային երաժշտական գործիք է։
Էրսիանը ունի երկու լար։ Քսաներորդ դարից մինչ մեր օրերը այս գործիքի օգտագործումը կտրուկ անկում է ապրել և այժմ այն համարվում է քիչ օգտագործվող գործիք։ Էրսիանի վզիկը հիմնականում պատրաստվում է կարծրափայտից, իսկ ներքևի մասը՝ բամբուկից։ Աղեղը նույնպես պատրաստվում է կարծր փայտից, այդ իսկ պատճառով էրսիանը մի քանի նմանատիպ գործիքների հետ մտնում է "կարծր փայտյա աղեղների" շարքում։ Ժամանակակից հուքին ընտանիքին պատկանող չինական գորքիները պատրաստվում են ավելի փափուկ և նուրբ փայտերից։ Այսօրվա դրությամբ էրսիանը հիմնականում օգտագործվում է չինական օպերաներում՝ որպես նվագակցող գործիք։