Էրսիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրսիան
Որակավորում bowed string instrument

Էրսիան (չին.՝ Erxian, անգլ.՝ Erxian) չինական ազգային երաժշտական գործիք է։

Էրսիանը ունի երկու լար։ Քսաներորդ դարից մինչ մեր օրերը այս գործիքի օգտագործումը կտրուկ անկում է ապրել և այժմ այն համարվում է քիչ օգտագործվող գործիք։ Էրսիանի վզիկը հիմնականում պատրաստվում է կարծրափայտից, իսկ ներքևի մասը՝ բամբուկից։ Աղեղը նույնպես պատրաստվում է կարծր փայտից, այդ իսկ պատճառով էրսիանը մի քանի նմանատիպ գործիքների հետ մտնում է "կարծր փայտյա աղեղների" շարքում։ Ժամանակակից հուքին ընտանիքին պատկանող չինական գորքիները պատրաստվում են ավելի փափուկ և նուրբ փայտերից։ Այսօրվա դրությամբ էրսիանը հիմնականում օգտագործվում է չինական օպերաներում՝ որպես նվագակցող գործիք։