Էրմիոնիդա (հուն․՝ Δήμος Ερμιονίδας[2]), համայնք (դիմա) Պելոպոնեսի հյուսիսարևելյան մասում՝ Արգոլիդե թերակղզու վրա՝ Արգոլիկոս ծովածոցի և Իդրի նեղուցի ափին։ Մտնում է Արգոլիդի ծայրամասային միավորի մեջ՝ Պելոպոնեսի ծայրամասում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 13551 մարդ։ Մակերեսը 421,118 կմ² է, բնակչության խտությունը՝ 32,18 մարդ կմ² վրա։ Վարչական կենտրոնը Կրանիդիոնն է։ 2014 թվականի տեղական ընտրությունների ժամանակ համայնքապետ (դիմարխ) է ընտրվել Դիմիտրիոս Կամիզիսը (Δημήτριος Καμίζης)։
Համայնքը ստեղծվել է 2011 թվականին՝ Կալիկրատիսի ծրագրով՝ լուծարված Կրանդիոն և Էրմիոնի համայնքների միաձուլումից[3]։
Կոչվել է Հերմոնիդո (հին հունարեն՝ Ἑρμιονίς), հին Հերմիոնի քաղաքի անունով։ 1833 թվականի վարչական բաժանմամբ համընկնում է Էրմոնիդի հուն․՝ Επαρχία Ερμιονίδος թեմի հետ։