Էրիկ Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էրիկ Սմբատի Սահակյան | |
---|---|
հունվարի 17, 2001 - սեպտեմբերի 27, 2020 (19 տարեկան) | |
Ծննդավայր | Հայաստան, Արմավիրի մարզ |
Մահվան վայր | Արցախ, Շահումյանի շրջան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծառայության տարիներ | 2019 - 2020 |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան քառասունչորսօրյա պատերազմ |
Պարգևներ | Արցախի «Մարտական ծառայություն» մեդալ |
Էրիկ Սահակյան (հունվար 17, 2001, Արմավիրի մարզ - սեպտեմբեր 27, 2020, Շահումյանի շրջան), Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, Արցախյան քառասունչորսօրյա պատերազմի մասնակից, Արցախի «Մարտական ծառայության» մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանք և ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 2001 թվականի հունվարի 17-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ ՀՀ զինված ուժերի մայոր Սմբատ Սահակյանի և ուսուցչուհի Անուշ Հակոբյանի ընտանիքում։ Ունի ավագ եղբայր՝ Արման Սահակյանը[1]։
2006 թվականից սովորել է Փարաքարի հիմնական դպրոցում, տեղափոխվել է Երևանի 191 հիմնական դպրոց, որն ավարտել է 2015 թվականին[2]։
Կրթությունը շարունակել է Փարաքարի միջնակարգ դպրոցում, ավարտել է 2018 թվականին։
Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։ Առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնել է ծառայության։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկ Սահակյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2019 թվականի ամառային զորակոչով հուլիսի 28-ին Էջմիածնի զինկոմիսարիատից։ Ծառայում էր Արցախում։
Արցախյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով, որի արդյունքում ռմբակոծվել է զորամասը։ Ըստ ծառայակիցների՝ Էրիկը տագնապը լսելուն պես շարել է վաշտը, ցուցումներ տվել։ Ռմբակոծված ճաշարանից դուրս է բերել ճաշարանի 4 աշխատակցուհու, իրեն փրկվել չի հաջողվել։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով 2021 թվականի հունվարի 12-ին Էրիկ Սմբատի Սահակյանը կատարած բացառիկ հերոսության և անձնազոհության համար հետմահու պարգևատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» շքանշանով։
2021 թվականի փետրվարի 22-ին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար, ՀՀ նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի հրամանագրով, Էրիկը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով[3]։
2021 թվականի հոկտեմբերի 10-ին, Մարտունի քաղաքում, Ծովինար համայնքի ղեկավարի կողմից, պարգևատրվել է՝ «Ծովինարցի ազատամարտիկ» շքանշանով։
Հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել Էրիկ Սահակյանի հուղարկավորությունը, զինվորական կարգով հերոսին հողին են հանձնել Եռաբլուր զինվորական պանթեոնում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://armlur.am/1045085/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://web.archive.org/web/20221028070426/https://yerkirmedia.am/hy/telecast/30/2596. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://www.aravot.am/2020/09/28/1138141/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://web.archive.org/web/20221028070424/https://www.armdaily.am/?p=108440&l=am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)