Էվրիբիոնտ օրգանիզմներ
Արտաքին տեսք
Էվրիբիոնտ օրգանիզմներ, բուսական և կենդանական օրգանիզմների տեսակներ ու անհատներ, որոնք ապրում են միջավայրի տարբեր գործոնների ազդեցության պայմաններում։ Տարբերում են էվրիբիոնտ օրգանիզմների երկու կատեգորիա.
- տեսակներ, որոնց բոլոր անհատները էվրիբիոնտներ են,
- տեսակներ, որոնց առանձին պոպուլյացիաներ ապրում են տարբեր պայմաններում և ամբողջ տեսակը համարվում է էվրիբիոնտ, չնայած որոշ անհատներ ստենոբիոնտ են։
Ցամաքային կենդանիներից էվրիբիոնտ է գորշ արջը, որն ապրում է տաք ու ցուրտ, չոր և խոնավ շրջաններում, սնվում բուսական ու կենդանական բազմազան կերերով։ Բույսերից էվրիբիոնտ է սոճին, որն աճում է տայգայում, տափաստանային գոտում, լեռներում ու հարթավայրերում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 87)։ |
|