Jump to content

Էվրիբիոնտ օրգանիզմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էվրիբիոնտ օրգանիզմներ, բուսական և կենդանական օրգանիզմների տեսակներ ու անհատներ, որոնք ապրում են միջավայրի տարբեր գործոնների ազդեցության պայմաններում։ Տարբերում են էվրիբիոնտ օրգանիզմների երկու կատեգորիա.

  1. տեսակներ, որոնց բոլոր անհատները էվրիբիոնտներ են,
  2. տեսակներ, որոնց առանձին պոպուլյացիաներ ապրում են տարբեր պայմաններում և ամբողջ տեսակը համարվում է էվրիբիոնտ, չնայած որոշ անհատներ ստենոբիոնտ են։

Ցամաքային կենդանիներից էվրիբիոնտ է գորշ արջը, որն ապրում է տաք ու ցուրտ, չոր և խոնավ շրջաններում, սնվում բուսական ու կենդանական բազմազան կերերով։ Բույսերից էվրիբիոնտ է սոճին, որն աճում է տայգայում, տափաստանային գոտում, լեռներում ու հարթավայրերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 87