Jump to content

Էվելին Լեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվելին Լեթ
Ծնվել էհոկտեմբերի 17, 1896(1896-10-17)
ԾննդավայրՎավանեսա, Oakland – Wawanesa, Մանիթոբա, Կանադա
Մահացել էմարտի 26, 1999(1999-03-26) (102 տարեկան)
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան
ԱմուսինՇերվուդ Լեթ
Պարգևներ և
մրցանակներ
Կանադայի միաբանության սպա

Էվելին Լեթ, ԿՇ (անգլ.՝ Evelyn Lett, ծննդյան անունը՝ Էվելին Սթորի, հոկտեմբերի 17, 1896(1896-10-17), Վավանեսա, Oakland – Wawanesa, Մանիթոբա, Կանադա - մարտի 26, 1999(1999-03-26)), կանադացի կանանց իրավունքների պաշտպանության նախաձեռնող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվելինը ծնվել է 1896 թվականին Մանիտոբա նահանգի Վավանեսա բնակավայրում։ 1910 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա։ 1917 թվականին Բրիտանական Կոլումբիայի համալսարանից (UBC) ստացել է արվեստի բակալավրի աստիճան և եղել է համալսարանի առաջին կին շրջանավարտներից։ Էվելինը եղել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի Ալմա Մատեր ընկերության հիմնադիր անդամներից և աջակցել Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կանանց 1914 թվականին ստանալ ընտրելու իրավունք նախքան կանայք կկարողանային քվեարկել Կանադայում։ 1926 թվականին Բրիտանական Կոլումբիայի համալսարանից ստացել է պատմության և սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան[1][2]։

1997 թվականին արժանացել է «Կանադայի շքանշանի» «Վանկուվերի համայնքի վրա մեծ ազդեցության համար` հավաքելով հարյուր հազարավոր դոլարներ տարեցների և համալսարանի համար անհրաժեշտ ցերեկային կենտրոնի համար»։

Ամուսնացել է կանադացի զինվոր, իրավաբան, դիվանագետ և փաստաբան Շերվուդ Լեթի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «University of British Columbia biography». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 24-ին.
  2. Ann Gibbon (1999 թ․ հուլիսի 21). «Evelyn Lett: Community worker lived to be 102 by keeping busy». The Globe and Mail.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]