Էլմոն Բրաուն Սթրոուջեր
Էլմոն Բրաուն Սթրոուջեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1839 |
Ծննդավայր | Մոնրո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 26, 1902 (63 տարեկան) |
Մահվան վայր | Սենթ Պետերսբուրգ, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Almon Brown Strowger Վիքիպահեստում |
Էլմոն Բրաուն Սթրոուջեր (անգլ.՝ Almon Brown Strowger, փետրվարի 11, 1839, Մոնրո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 26, 1902, Սենթ Պետերսբուրգ, Փինելաս շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), արտոնագրել է աշխարհում առաջին ավտոմատ հեռախոսային կայանը (ԱՀԿ), ինչով վաստակել է «բոլոր ԱՀԿ-ների հայր» տիտղոսը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլմոն Բրաուն Սթրոուջերը ծնվել է 1839 թվականի հոկտեմբերի 19-ին Նյու Յորքի արվարձանում՝ Սեմյուել Սթրոուջերի և Ջեյն Քլարկի ընտանիքում։
Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ Այնուհետև Սթրոուջերն աշխատել է դպրոցում որպես ուսուցիչ։
Առաջին ԱՀԿ-ի առաջին արտոնագիրը (US Patent No. 447918 10/3/1891[2]) հայտարարվել է 1889 թվականի մարտի 12-ին, և Սթրոուջերին տրվել է 1891 թվականի մարտի 12-ին՝ հեռախոսի գյուտից անմիջապես հետո։
Սթրոուջերն իր արտոնագրերը վաճառել է 1800 դոլարով և ընկերության մասանբաժինը՝ 10000 դոլարով։
Էլմոն Սթրոուջերը մահացել է 1902 թվականի մայիսին Սենտ-Պիտերսբերգ քաղաքում (Ֆլորիդա, ԱՄՆ)։ Թաղվել է Գրինվուդ գերեզմանատանը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարկածներից մեկի համաձայն՝ դեկադա-քայլային փնտրիչի գյուտին Սթրոուջերին դրդել է անբարեխիղճ մրցակցությունը։ Սթրոուջերը Կանզաս Սիթի քաղաքում թաղման բյուրոյի սեփականատեր էր և վնասներ էր կրում հեռախոսով պատվերներ ստանալիս, քանի որ կայանում հեռախոսավարուհի էր աշխատում նրա անմիջական մրցակցի՝ մեկ այլ թաղման ընկերության սեփականատիրոջ կինը։ Հեռախոսավարուհին իր ամուսնուն է ուղարկել բոլոր զանգերը, որոնք զանգահարել են թաղման բյուրո։ Էլմոն Սթրոուջերը երդվել է ընդմիշտ ազատել հասարակությանը հեռախոսավարուհիներից և հորինել է դեկադա-քայլային տիպի ավտոմատ հեռախոսային կոմուտատոր, որի հզորությունը կազմում է մինչև 99 բաժանորդ՝ դեկադա-քայլային փնտրիչի հիման վրա։ Որոնող աշխատող մոդելը նա ստեղծել է 1888 թվականին, երբ 49 տարեկան էր։ Այս սարքը ստացել է արտոնագիր (US Patent No. 447918 10/6/1891): Այս սարքը տասնյակ տարիների ընթացքում եղել է ԱՀԿ-ի հիմնական տարր։ Իր համակարգը ներդնելու համար նա 1892 թվականին հիմնել է «Strowger Automatic Telephone» ընկերությունը։ Է. Սթրոուջերի համակարգով կառուցված ԱՀԿ-ները բավականին հուսալի էին և շահագործվում էին աշխարհի բոլոր երկրներում մինչև 70-ականները։ Նման ԱՀԿ-ն աշխատում է նաև այսօր[3]։
- Է. Սթրոուջերը նաև ստեղծել է ռոտացիոն սկավառակի տեսքով համարհավաքիչը, որը տասնամյակներ շարունակ օգտագործվել է նաև արդյունաբերությամբ թողարկված հեռախոսային ապարատներում։
- Կոմուտատորի գյուտում Է. Սթրոուջերը առաջինը չի եղել։ Նման սարքը հայտնագործվել է դեռևս 1879 թվականին ամերիկացի ինժեներներ Դենիել և Թոմաս Քոննոլի եղբայրների և Թոմաս Մաք'Թայթի կողմից։ Սակայն հենց նրա խանդավառության ու հաստատակամության շնորհիվ է ավտոմատ կոմուտացիայի գաղափարը, ի վերջո, գործնական կիրառություն ստացել։
- Սթրոուջերի ԱՀԿ-ն, որը գործածության մեջ է մտել 1892 թվականին, հայտնի է դարձել որպես «հեռախոս առանց օրիորդների և անեծքների« («no Dames'n'damns telephone»):
- ԽՍՀՄ-ում առաջին ԱՀԿ-ները արտադրվել են 1927 թվականից Լենինգրադի «Կրասնայա Զարյա» գործարանում, սակայն դա կայան էր, որը կառուցվել էր ոչ թե դեկադա-քայլային փնտրիչների հիման վրա, որոնք հորինել էր Է. Սթրոուջերը, այլ եղել է այսպես կոչված «մեքենայական ԱՀԿ»-ն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.invent.org/inductees/almon-brown-strowger
- ↑ «Pat. No. 447,918. Patented Mar. 10, 1891: A. B. STROWGER. AUTOMATIC TELEPHONE EXCHANGE» (անգլերեն). © Google Inc., 2017, сервис "Google Патенты", данные предоставлены IFI CLAIMS Patent Services. Վերցված է 2017 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «FAQ об АТС и модемах. редакция 4. (C) Anatoly Skoblov». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Katherine Wilcox Thompson, "Penfield's Past", 1960, pub. by the Town of Penfield, NY, pp 178–179
- Hill, R. B. (1953 թ․ հունվար). «Early Work on Dial Telephone Systems» (PDF). Bell Laboratories Record. XXXI (1): 22–9.
- Hill, R. B. (1953 թ․ մարտ). «The Early Years of the Strowger System» (PDF). Bell Laboratories Record. XXXI (3): 95–103.
- Bell Labs, Bell Laboratories Website Արխիվացված 2007-08-07 Wayback Machine
- Информация о А. Б. Строуджере: https://web.archive.org/web/20090522231711/http://web.ukonline.co.uk/freshwater/histauto.htm;
- Могила Э. Б. Строуджера на сайте Find A Grave
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фото: Алмон Строуджер.
- Фото: Алмон Строуджер. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- «телефон без барышень и проклятий»
- Создание автоматического телефонного коммутатора Алмоном Брауном Строуджером Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմոն Բրաուն Սթրոուջեր» հոդվածին։ |
|