Jump to content

Էդուարդ Վերանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Վերանյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 16, 1963(1963-08-16) (61 տարեկան)
Դիրք հարձակվող

Էդուարդ Ֆելիքսի Վերանյան (օգոստոսի 16, 1963(1963-08-16)), խորհրդային հայ ֆուտբոլիստ, հարձակվող։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։

1984 թվականից սկսել է խաղալ Աբովյանի երկրորդ լիգայում հանդես եկող «Կոտայք» թիմում, որի հետ դուրս է եկել առաջին լիգա։ 1985 թվականին սկսել է հանդես գալ բարձրագույն խմբի Երևանի Արարատ թիմում, սակայն չորս հանդիպում անցկացնելուց հետո մայիսին վերադարձել է Կոտայք։ 1986-1989 թվականներին «Արարատի» կազմում անցկացրել է 83 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ։ 1990 թվականին հանդես է եկել երկրորդ լիգայում Հոկտեմբերյանի «Արաքսում», 1991 թվականին՝ առաջին լիգայում՝ «Կոտայքի» կազմում։

Հայաստանի առաջնությունում հանդես է եկել Երևանի «Կիլիկիա» (1992), Կապանի «Սյունիք» (1992), Կոտայքի «Բանանց» (1993) ակումբներում։ 1992/93 մրցաշրջանում խաղացել է Վրաստանի առաջնությունում Լանչխուտի «Գուրիա»-ի կազմում։ 1994-1995 մրցաշրջաններում խաղացել է Ռուսաստանի առաջին լիգայի Սանկտ Պետերբուրգի «Սմենա-Սատուրն» / «Սատուրն-1991» թիմում։ Կարիերան ավարտել է Հայաստանում՝ 1996/97 մրցաշրջանում խաղալով «Երևան» և «Կոտայք» թիմերում։

1983 թվականին մասնակցել է ԽՍՀՄ Ժողովուրդների Սպարտակիադայի ֆուտբոլային մրցաշարին։

2000-ականներին մարզել է բակային մրցաշարին մասնակցող «Սպորտ Էքսպրես» - «Արարատ-Մ» (2001-2005) և «Լավանտ + Stern» (2006-2008) թիմերին[1][2][3]։

Սերում է ֆուտբոլային ընտանիքից․ հայրը՝ Ֆելիքս Վերանյանն է, որդին՝ Խորեն Վերանյանը, ազգականները՝ Արթուր և Արտակ Եդիգարյանները, Գեղամ Եդիգարյանի որդիներն են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ЧЕМПИОН ТДК ИГРАЕТ НА КУБКЕ СОДРУЖЕСТВА
  2. «ДВОР БЕЗ НАРКОТИКОВ»
  3. ««ДВОР БЕЗ НАРКОТИКОВ»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.