Էդուարդ Մանասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Մանասյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1969(1969-12-10)
Մահացել է1993
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Էդուարդ Ալեքսանդրի Մանասյան (դեկտեմբերի 10, 1969(1969-12-10) - 1993, Երևան, Հայաստան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 10-ին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիայի ֆակուլտետը[1]։

Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ուսումը տեղափոխել է հեռակա բաժին և վերադարձել գյուղ[1]։

1991 թվականին կամավորագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատում։ Մասնակցել է Մարտակերտի և Ասկերանի շրջանների պաշտպանական մարտերին[1]։

1993 թվականի մարտի 15-ին վիրավորվել է Աղդամի շրջանի Շելլիի գրոհի ժամանակ և ապրիլի 8-ին մահացել Երևանի հիվանդանոցներից մեկում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով[1]։

Ամուսնացած չէր։ Հանգչում է Ներքին Սզնեքի գերեզմանատանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]