Էբոլայի բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էբոլայի բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում
Առաջին դեպքը՝2018 թ․, օգոստոսի 1
Հյուսիսային Կիվուի և Իտուրի նահանգ, ԿԴՀ
Հյուսիսային Կիվու և Իտուրի նահանգի տեղագրությունը ԿԴՀ-ում
Քարտեզը ցույց է տալիս ԿԴՀ-ի դիրքադրությունն Աֆրիկայում
ԿԴՀ-ի դիրքադրությունն Աֆրիկայում
Հաստատված դեպքեր295[1]
Հավանական դեպքեր38[1]
Կասկածելի դեպքեր49[1]
Ընդհանուր դեպքեր372[1]
Մահացածներ209[1]

էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սկսել է 2018 թվականի օգոստոսի 1-ին, երբ վիրուսակրի չորս դեպք հաստատվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կիվու շրջանում[2][3][4]։

Վիրուսային վարակի տարածումն ընդգրկել է նաև Իտուրի նահանգը, երբ այնտեղ օգոստոսի 13-ին հաստատվեց առաջին դեպքը[5]։

Տուժած նահանգը և ընդհանուր տարածքը ներկայումս գտնվում են ռազմական հակամարտության կենտրոնում, ինչը խոչընդոտում է բուժման և կանխարգելման աշխատանքները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների և հակազդման հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը նկարագրել է ռազմական հակամարտության և քաղաքացիական աղետի համադրությունը որպես «կատարյալ փոթորիկ», որը կարող է արագ վատթարացնել վիրուսի բնռկումը[6][7]։

Հյուսիսային Կիվուում և շրջակա տարածքներում իրավիճակի վատթարացման պատճառով առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օգոստոսի 27-ին ազգային և տարածաշրջանային մակարդակում ռիսկի գնահատումը «բարձրից» փոխել է «շատ բարձրի»[8]։

Հոկտեմբերի 3-ին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հայտնել է, որ զինված հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որպեսզի բարձրանա էբոլայի բնռկման դեմ պայքարի արդյունավետությունը[9]։ Հոկտեմբերի 14-ին ավարտվող շաբաթվա տվյալներով ԿԴՀ-ում գրանցվել է 33 վիրուսակիր, որից 24-ը մահացել են[10]։

Նոյեմբերի 9-ին 319 հավանական և հաստատված դեպքերով Հյուսիսային Կիվուում և Իտուրիում Էբոլայի բռնկումը դարձավ ամենամեծը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության պատմության մեջ[11][12]։ Ներկայումս պատմության մեջ էբոլայի բռնկման ընդամենը 2 դեպք կա, որոնք ընդգրկման ծավալով ավելի մեծ են, քան այս մեկը։ 2000 թվականին Ուգանդայում վիրուսը հաստատվել է 425 մարդու մոտ[13], իսկ 2013-16 թվականներին Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի համաճարակի ժամանակ գրանցվել է ավելի քան 28'000 դեպք[14]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դեպքեր և փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի 1-ին, երբ Հյուիսային Կիվուոում չորս անձի մոտ ստուգումները տվեցին դրական արդյունք։ Բացի այդ, նույն օրը Հյուսիսային Կիվուում գրանցվել է հեմոռագիկի 26 նշաններ և մահացության 20 դեպք[15][16]։ Օգոստոսի 2-ին Օքսֆամը հայտնել է, որ կմասնակցի ԿԴՀ-ում վիրուսի վերջին բռնկման պատասխան գործողություններին[17]։

Օգոստոսի 3-ին վիրուսը զարգացել է տարբեր վայրերում։ Վիրուսի դեպքեր գրանցվել են Հյուսիսային Կիվուի Բենի, Բութեմբո, Օրիչա, Մուսիենե և Մաբալակո, ինչպես նաև Իտուրի նահանգի Մանդիմա և Մամբասա բնակավայրերում[18]։ Մեկ ամիս հետո վիրուսակրերի դեպքեր գրանցվել են միայն Մաբալակո, Մանդիմա, Բենի և Օրիչա շրջաններում։ Մամբասա շրջանի կասկածվող 5 դեպքերը պարզվել են, որ էբոլայի վիրուս չեն։ Հնարավոր չի եղել հաստատել Մուսիենե շրջանի հավանական մեկ և Բութեմբո շրջանի երկու դեպքերը։ Ոչ մի նոր դեպք չի գրանցվել այս շրջաններում։ Բութեմբոյում առաջին հաստատված դեպքը գրանցվել է սեպտեմբերի 4-ին։ Նույն օրը հայտնի է դարձել, որ Բենիում գրանցված դեպքն անցել է Կալունգուտա շրջանից[19]։

ԿԴՀ-ի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ էբոլայի նոր բռնկման պատճառը «Զաիր էբոլավիրուսի» տեսակներն են։ Դրանք նույն այն տեսակներն են, որոնք 2018 թվականի սկզբին վիրուսի բռնկում առաջացրին ԿԴՀ-ի հասարակածային և արևմտյան շրջաններում[20]։ Երկրի առողջապահական մարմինները հայտնել են, որ կրկին կօգտագործեն «rVSV-ZEBOV» պատվաստանյութը[20]։

Օգոստոսի 4-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի շարք գործոնների հանգամանքով ԿԴՀ-ում ստեղծված իրավիճակի գնահատումը տվել է «բարձր ռիսկային» ազգային և տարածաշրջանային մակարդակով[21]։

Էբոլայի բռնկում ԿԴՀ-ում, Կիվու, 2018[22])


Ներկայումս էբոլային բռնկումը տարածվում է երկու մարզերում (14 շրջաններ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «EBOLA RDC - Evolution de la riposte contre l'épidémie d'Ebola dans les provinces du Nord Kivu et de l'Ituri au Lundi 12 novembre 2018». mailchi.mp. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. Editorial, Reuters. «Congo declares new Ebola outbreak in eastern province». U.S. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: |first1= has generic name (օգնություն)
  3. «Congo announces 4 new Ebola cases in North Kivu province». Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Cluster of presumptive Ebola cases in North Kivu in the Democratic Republic of the Congo». World Health Organization. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  5. «EBOLA RDC - Evolution de la riposte contre l'épidémie d'Ebola dans la province du Nord Kivu au Lundi 13 août 2018». mailchi.mp. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  6. Belluz, Julia (2018 թ․ սեպտեմբերի 25). «An Ebola "perfect storm" is brewing in Democratic Republic of the Congo». Vox. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. «Ebola-hit DRC faces 'perfect storm' as uptick in violence halts WHO operation - Democratic Republic of the Congo». ReliefWeb (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «Ebola virus disease – Democratic Republic of the Congo». World Health Organization. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «UN calls for end to Congo fighting to combat Ebola outbreak». Washington Post (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. Editorial, Reuters. «Congo confirms 33 Ebola cases in past week, of whom 24 died». U.S. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. {{cite web}}: |first1= has generic name (օգնություն)
  11. «EBOLA RDC - Evolution de la riposte contre l'épidémie d'Ebola dans les provinces du Nord Kivu et de l'Ituri au Vendredi 9 novembre 2018». mailchi.mp. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «Current Ebola Outbreak Is Worst in Congo's History: Ministry». usnews.com. Us News and World report. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  13. Okware, S. I.; Omaswa, F. G.; Zaramba, S.; Opio, A.; Lutwama, J. J.; Kamugisha, J.; Rwaguma, E. B.; Kagwa, P.; Lamunu, M. (2002). «An outbreak of Ebola in Uganda». Tropical medicine & international health: TM & IH. 7 (12): 1068–1075. ISSN 1360-2276. PMID 12460399.
  14. «Current Ebola outbreak is worst in Congo's history: Ministry». The Standard (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  15. Press, Saleh Mwanamilongo, Associated. «Congo announces 4 new Ebola cases in North Kivu province» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. «The Democratic Republic of the Congo: Ebola Virus Disease Outbreak – Epidemiological Situation DG ECHO Daily Map | 3 August 2018». ReliefWeb (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  17. «Oxfam responds to the new Ebola Outbreak in Beni, North Kivu, DRC». ReliefWeb (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 2-ին.
  18. «UNICEF DR Congo (North Kivu) Ebola Situation Report #1 - 3 August 2018». ReliefWeb (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  19. «EBOLA RDC - Evolution de la riposte contre l'épidémie d'Ebola dans la province du Nord Kivu au Mercredi 5 septembre 2018 (ERRATUM)». mailchi.mp. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  20. 20,0 20,1 «Updated: Deadly Ebola surfaces in Africa's center yet again». Science | AAAS (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  21. «Ebola virus disease – Democratic Republic of the Congo». World Health Organization. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  22. «Outbreaks and Emergencies Bulletin, Week 45: 03 - 09 November 2018». WHO | Regional Office for Africa (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքերը լվանալու հիգիենա CDC05