Էբոլայի բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էբոլայի բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում
Առաջին դեպքը՝2018 թ․, օգոստոսի 1
Հյուսիսային Կիվուի և Իտուրի նահանգ, ԿԴՀ
Հյուսիսային Կիվու և Իտուրի նահանգի տեղագրությունը ԿԴՀ-ում
Քարտեզը ցույց է տալիս ԿԴՀ-ի դիրքադրությունն Աֆրիկայում
ԿԴՀ-ի դիրքադրությունն Աֆրիկայում
Հաստատված դեպքեր295[1]
Հավանական դեպքեր38[1]
Կասկածելի դեպքեր49[1]
Ընդհանուր դեպքեր372[1]
Մահացածներ209[1]

էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սկսել է 2018 թվականի օգոստոսի 1-ին, երբ վիրուսակրի չորս դեպք հաստատվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կիվու շրջանում[2][3][4]։

Վիրուսային վարակի տարածումն ընդգրկել է նաև Իտուրի նահանգը, երբ այնտեղ օգոստոսի 13-ին հաստատվեց առաջին դեպքը[5]։

Տուժած նահանգը և ընդհանուր տարածքը ներկայումս գտնվում են ռազմական հակամարտության կենտրոնում, ինչը խոչընդոտում է բուժման և կանխարգելման աշխատանքները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների և հակազդման հարցերով գլխավոր տնօրենի տեղակալը նկարագրել է ռազմական հակամարտության և քաղաքացիական աղետի համադրությունը որպես «կատարյալ փոթորիկ», որը կարող է արագ վատթարացնել վիրուսի բնռկումը[6][7]։

Հյուսիսային Կիվուում և շրջակա տարածքներում իրավիճակի վատթարացման պատճառով առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օգոստոսի 27-ին ազգային և տարածաշրջանային մակարդակում ռիսկի գնահատումը «բարձրից» փոխել է «շատ բարձրի»[8]։

Հոկտեմբերի 3-ին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հայտնել է, որ զինված հակամարտությունը պետք է անհապաղ դադարեցնել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որպեսզի բարձրանա էբոլայի բնռկման դեմ պայքարի արդյունավետությունը[9]։ Հոկտեմբերի 14-ին ավարտվող շաբաթվա տվյալներով ԿԴՀ-ում գրանցվել է 33 վիրուսակիր, որից 24-ը մահացել են[10]։

Նոյեմբերի 9-ին 319 հավանական և հաստատված դեպքերով Հյուսիսային Կիվուում և Իտուրիում Էբոլայի բռնկումը դարձավ ամենամեծը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության պատմության մեջ[11][12]։ Ներկայումս պատմության մեջ էբոլայի բռնկման ընդամենը 2 դեպք կա, որոնք ընդգրկման ծավալով ավելի մեծ են, քան այս մեկը։ 2000 թվականին Ուգանդայում վիրուսը հաստատվել է 425 մարդու մոտ[13], իսկ 2013-16 թվականներին Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի համաճարակի ժամանակ գրանցվել է ավելի քան 28'000 դեպք[14]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին դեպքեր և փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի 1-ին, երբ Հյուիսային Կիվուոում չորս անձի մոտ ստուգումները տվեցին դրական արդյունք։ Բացի այդ, նույն օրը Հյուսիսային Կիվուում գրանցվել է հեմոռագիկի 26 նշաններ և մահացության 20 դեպք[15][16]։ Օգոստոսի 2-ին Օքսֆամը հայտնել է, որ կմասնակցի ԿԴՀ-ում վիրուսի վերջին բռնկման պատասխան գործողություններին[17]։

Օգոստոսի 3-ին վիրուսը զարգացել է տարբեր վայրերում։ Վիրուսի դեպքեր գրանցվել են Հյուսիսային Կիվուի Բենի, Բութեմբո, Օրիչա, Մուսիենե և Մաբալակո, ինչպես նաև Իտուրի նահանգի Մանդիմա և Մամբասա բնակավայրերում[18]։ Մեկ ամիս հետո վիրուսակրերի դեպքեր գրանցվել են միայն Մաբալակո, Մանդիմա, Բենի և Օրիչա շրջաններում։ Մամբասա շրջանի կասկածվող 5 դեպքերը պարզվել են, որ էբոլայի վիրուս չեն։ Հնարավոր չի եղել հաստատել Մուսիենե շրջանի հավանական մեկ և Բութեմբո շրջանի երկու դեպքերը։ Ոչ մի նոր դեպք չի գրանցվել այս շրջաններում։ Բութեմբոյում առաջին հաստատված դեպքը գրանցվել է սեպտեմբերի 4-ին։ Նույն օրը հայտնի է դարձել, որ Բենիում գրանցված դեպքն անցել է Կալունգուտա շրջանից[19]։

ԿԴՀ-ի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ էբոլայի նոր բռնկման պատճառը «Զաիր էբոլավիրուսի» տեսակներն են։ Դրանք նույն այն տեսակներն են, որոնք 2018 թվականի սկզբին վիրուսի բռնկում առաջացրին ԿԴՀ-ի հասարակածային և արևմտյան շրջաններում[20]։ Երկրի առողջապահական մարմինները հայտնել են, որ կրկին կօգտագործեն «rVSV-ZEBOV» պատվաստանյութը[20]։

Օգոստոսի 4-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի շարք գործոնների հանգամանքով ԿԴՀ-ում ստեղծված իրավիճակի գնահատումը տվել է «բարձր ռիսկային» ազգային և տարածաշրջանային մակարդակով [21]։

Էբոլայի բռնկում ԿԴՀ-ում, Կիվու, 2018[22])


Ներկայումս էբոլային բռնկումը տարածվում է երկու մարզերում (14 շրջաններ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «EBOLA RDC - Evolution de la riposte contre l'épidémie d'Ebola dans les provinces du Nord Kivu et de l'Ituri au Lundi 12 novembre 2018»։ mailchi.mp։ Վերցված է 12 November 2018 
  2. Editorial Reuters։ «Congo declares new Ebola outbreak in eastern province»։ U.S.։ Վերցված է 1 August 2018 
  3. «Congo announces 4 new Ebola cases in North Kivu province»։ Washington Post (անգլերեն)։ Վերցված է 1 August 2018 
  4. «Cluster of presumptive Ebola cases in North Kivu in the Democratic Republic of the Congo»։ World Health Organization։ Վերցված է 2 August 2018 
  5. «EBOLA RDC - Evolution de la riposte contre l'épidémie d'Ebola dans la province du Nord Kivu au Lundi 13 août 2018»։ mailchi.mp։ Վերցված է 17 August 2018 
  6. Belluz Julia (25 September 2018)։ «An Ebola "perfect storm" is brewing in Democratic Republic of the Congo»։ Vox։ Վերցված է 26 September 2018 
  7. «Ebola-hit DRC faces ‘perfect storm’ as uptick in violence halts WHO operation - Democratic Republic of the Congo»։ ReliefWeb (անգլերեն)։ 25 September 2018։ Վերցված է 26 September 2018 
  8. «Ebola virus disease – Democratic Republic of the Congo»։ World Health Organization։ Վերցված է 28 September 2018 
  9. «UN calls for end to Congo fighting to combat Ebola outbreak»։ Washington Post (անգլերեն)։ Վերցված է 4 October 2018 
  10. Editorial Reuters։ «Congo confirms 33 Ebola cases in past week, of whom 24 died»։ U.S.։ Վերցված է 16 October 2018 
  11. «EBOLA RDC - Evolution de la riposte contre l'épidémie d'Ebola dans les provinces du Nord Kivu et de l'Ituri au Vendredi 9 novembre 2018»։ mailchi.mp։ Վերցված է 9 November 2018 
  12. «Current Ebola Outbreak Is Worst in Congo's History: Ministry»։ usnews.com։ Us News and World report։ Վերցված է 10 November 2018 
  13. Okware S. I., Omaswa F. G., Zaramba S., Opio A., Lutwama J. J., Kamugisha J., Rwaguma E. B., Kagwa P., Lamunu M. (2002)։ «An outbreak of Ebola in Uganda»։ Tropical medicine & international health: TM & IH 7 (12): 1068–1075։ ISSN 1360-2276։ PMID 12460399 
  14. «Current Ebola outbreak is worst in Congo's history: Ministry»։ The Standard (անգլերեն)։ Վերցված է 10 November 2018 
  15. Press Saleh Mwanamilongo, Associated։ «Congo announces 4 new Ebola cases in North Kivu province» (անգլերեն)։ Վերցված է 5 August 2018 
  16. «The Democratic Republic of the Congo: Ebola Virus Disease Outbreak – Epidemiological Situation DG ECHO Daily Map | 3 August 2018»։ ReliefWeb (անգլերեն)։ Վերցված է 5 August 2018 
  17. «Oxfam responds to the new Ebola Outbreak in Beni, North Kivu, DRC»։ ReliefWeb (անգլերեն)։ Վերցված է 2 August 2018 
  18. «UNICEF DR Congo (North Kivu) Ebola Situation Report #1 - 3 August 2018»։ ReliefWeb (անգլերեն)։ Վերցված է 4 August 2018 
  19. «EBOLA RDC - Evolution de la riposte contre l'épidémie d'Ebola dans la province du Nord Kivu au Mercredi 5 septembre 2018 (ERRATUM)»։ mailchi.mp։ Վերցված է 6 September 2018 
  20. 20,0 20,1 «Updated: Deadly Ebola surfaces in Africa's center yet again»։ Science | AAAS (անգլերեն)։ 1 August 2018։ Վերցված է 3 August 2018 
  21. «Ebola virus disease – Democratic Republic of the Congo»։ World Health Organization։ Վերցված է 6 August 2018 
  22. «Outbreaks and Emergencies Bulletin, Week 45: 03 - 09 November 2018»։ WHO | Regional Office for Africa (անգլերեն)։ Վերցված է 12 November 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքերը լվանալու հիգիենա CDC05