Էբինհաուզի տեսողական պատրանք
Էբինհաուզի տեսողական պատրանք կամ Տիտչեների շրջաններ, չափերի ընկալման տեսողական պատրանք։ Ամենահայտնի տարբերակը իրար մետ տեղադրված նույն չափի երկու շրջաններն են, որոնցից մեկի շուրջը մեծ չափերի շրջաններ են, իսկ մյուսինը` մանր։ Նույն չափեր ունենալով հանդերձ` առաջին շրջանը երկրորդից փոքր է թվում։
Պատրանքը բացահայտել է գերմանացի հոգեբան Հերման Էբինհաուզը (1850-1909)։ Անգլախոս միջավայրում այն հանրաճանաչ է դարձել 1901 թվականին հրատարակված Տիտչեների հեղինակած փորձնական հոգեբանության դասագրքից։ Այստեղից էլ ծագել է երևույթի երկրորդ անվանումը` Տիտչեների շրջաններ[1]։
Չնայած սովորաբար համարվում է, որ տեսողական այս պատրանքը կապված է չափերի ընկալման հետ, սակայն արտահայտվել է տեսակետ, որ այս պատրանքի ստեղծման վճռորոշ գործոնը կենտրոնական շրջանի հեռավորությունն է նրան մերձակա մյուս շրջաններից, ինչպես նաև շրջանի փակված լինելու աստիճանը։ Էբինհաուզի պատրանքը Դելբյոֆի տեսողական պատրանքի տարատեսակ կարելի է դիտարկել։ Եթե շրջապատող օղակները կենտրոնական շրջանին մոտ են տեղակայված, ապա այն ավելի մեծ է թվում, և հակառակը։ Շրջանն ընդգրկող օղակների չափը որոշում է, թե ինչքան մոտ կարող են նրանք գտնվել կենտրոնական շրջանին` առաջացնելով երկու ցուցանիշների` չափերի և հեռավորության շփոթ[1]։
Էբինհաուզի պատրանքը էական դեր ունի ժամանակակից գիտական վեճերում, որոնք կապված են տեսողական կեղևում տեղեկության մշակման երկու տարբեր կենտրոնների (ընկալում և գործողությունների կատարում) գոյության հետ։ Ապացուցված է, որ Էբինհաուզի պատրանքն աղավաղում է չափերի ընկալումը, բայց երբ օբյեկտը տեսողական ընկալումից հետո փորձում է որոշակի գործողություններ կատարել, օբյեկտի չափերն ընկալվում են առանց աղավաղումների։ Վերջին շրջանում լույս է տեսել հրապարակում, որ իրական փորձեր են կատարվել մեծ անճշտություններով։ Այդ փորձերում ազդակները սահմանափակել են սխալի հնարավորությունը` հենց դրանով պատասխան գործողություններն ավելի ճիշտ դարձնելով։ Ընդ որում երկու ազդակները` մեծ և փոքր, ներկայացվել են տարանջատված, այսինքն` համեմատության համար երկրորդ շրջանը չի եղել, ինչն էլ Վ. Ֆրանցի և համահեղինակների կարծիքով խոսում է պատրանքի բացակայության մասին։ Հոդվածի հեղինակներն արտահայտում են տեսակետ, որ Էբինհաուզի պատրանքն աղավաղված է` անկախ տեսողական տեղեկության մշակումից[2][3]։
Ժամանակակից մեկ այլ աշխատանքում պնդվում է, որ այս, ինչպես նաև Պոնցոյի տեսողական պատրանքի ընկալումը կախված է առանձին անհատների ընկալումից[4]։
Դրսևորումը կենդանիների մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա կարծիք, որ Էբինհաուզի պատրանքին ենթարկվում են թռչունների մի շարք տեսակներ` հավեր, աղավնիներ, սոսնձակեռնեխներ, ժակո թութակներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Roberts B, Harris MG, Yates TA. (2005). «The roles of inducer size and distance in the Ebbinghaus illusion (Titchener circles)». Perception. 34 (7): 847–56. doi:10.1068/p5273. PMID 16124270.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ M. A. Goodale & David Milner (1992 թ․ հունվար). «Separate pathways for perception and action». Trends in Neuroscience. 15 (1): 20–25. doi:10.1016/0166-2236(92)90344-8. PMID 1374953.
- ↑ V. H. Franz, F. Scharnowski and K. R. Gegenfurtner (2005). «Illusion effects on grasping are temporally constant not dynamic» (PDF). J Exp Psychol Hum Percept Perform. 31 (6): 1359–1378. doi:10.1037/0096-1523.31.6.1359. PMID 16366795. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ D Samuel Schwarzkopf, Chen Song & Geraint Rees (2011 թ․ հունվար). «The surface area of human V1 predicts the subjective experience of object size». Nature Neuroscience. 14: 28–30. doi:10.1038/nn.2706.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբինհաուզի տեսողական պատրանք» հոդվածին։ |
|