Զինվորի որդին
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1933 |
Ռեժիսոր | Նիկոլայ Լեբեդև |
«Զինվորի որդին» (ռուս.՝ «Солдатский сын»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը 1933 թվականին։
Թողարկվել է 1933 թվականի մարտի 24-ին։ Այլ կերպ կոչվել է նաև՝ «Բոլշևիկի մանկությունը» (ռուս.՝ «Детство большевика»)[1].
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխական պայքարին բանվորաների երեխաների մասնակցության մասին։
Զինվորի որդի Նիկոլկան կյանքում բազմաթիվ դժվարություններ ունի։ Տղային հեռացնում են դպրոցից այն բանի համար, որ նա «աստվածանարգ» հարց է տալիս։ Տղան ստիպված է աշխատել որպես բեռնակիր գործարանում։ Նրա ընկերը, ում վարպետը զվարճության համար խմեցրել է, ընկնում է վագոնետի տակ և մահանում։
Գործարանում գործադուլի սպառնալիք է առաջանում։ Տղան ականատես է դառնում աշխատանքային հուզումների, ոստիկանության կողմից բանվորների ծեծի տեսարանների։ Ոստիկանությունը ճնշում է աշխատողների բողոքը։ Նիկոլկան վիրավորվում է։ Նրան տանում են տուն՝ հոր մոտ։
Հայտնվում է ոստիկանությունը։ Կազակական սպան ծեծում է Նիկոլկային։ Բարկության պոռթկման պահին Նիկոլայի հայրն սպանում է սպային։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոլյա Աֆինոգենով – Նիկոլկա
- Տոլյա Կուդրյավցև – Տոլյա Վյուն, Նիկոլայի եղբայրը
- Վերա Բեսեդովա – Դարյա, նրանց մայրը
- Միխայիլ Բոլշակով – ավագ
- Սերգեյ Պոնաչևնի – փականագործ Ալեքսեև
- Ալեքսանդր Յուրկով – սպա
- Ի. Վիսոցկի – կառավարիչ
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգետ Կիրա Պարամոնովան գրել է, որ «ռեժիսորը գտնում է շատ ճիշտ գեղարվեստական լուծումներ հերոսական թեմայի համար, որը կարևորագույնն է մանկական կինոյի համար»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Советские художественные фильмы, 1961, էջ 470
- ↑ Парамонова, 1978, էջ 84
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Солдатский сын // Советские художественные фильмы. Аннотированный каталог. Немые фильмы (1918—1935) / Сост. Н.А.Глаголева, М.Х. Зак, А.В. Мачерет и др .; под ред. А. В. Мачерета. — М.: Искусство, 1961. — Т. 1. — С. 470. — 528 с.
- Парамонова К. Николай Лебедев // 20 режиссёрских биографий // Сборник / Сост. Р. Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 82—98. — 408 с. — (Мастера советского кино).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Զինվորի որդին» ֆիլմը filmpro.ru կայքում