Զինվորի որդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորի որդին
Երկիր ԽՍՀՄ
Թվական1933
ՌեժիսորՆիկոլայ Լեբեդև

«Զինվորի որդին» (ռուս.՝ «Солдатский сын»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը 1933 թվականին։

Թողարկվել է 1933 թվականի մարտի 24-ին։ Այլ կերպ կոչվել է նաև՝ «Բոլշևիկի մանկությունը» (ռուս.՝ «Детство большевика»)[1].

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխական պայքարին բանվորաների երեխաների մասնակցության մասին։

Զինվորի որդի Նիկոլկան կյանքում բազմաթիվ դժվարություններ ունի։ Տղային հեռացնում են դպրոցից այն բանի համար, որ նա «աստվածանարգ» հարց է տալիս։ Տղան ստիպված է աշխատել որպես բեռնակիր գործարանում։ Նրա ընկերը, ում վարպետը զվարճության համար խմեցրել է, ընկնում է վագոնետի տակ և մահանում։

Գործարանում գործադուլի սպառնալիք է առաջանում։ Տղան ականատես է դառնում աշխատանքային հուզումների, ոստիկանության կողմից բանվորների ծեծի տեսարանների։ Ոստիկանությունը ճնշում է աշխատողների բողոքը։ Նիկոլկան վիրավորվում է։ Նրան տանում են տուն՝ հոր մոտ։

Հայտնվում է ոստիկանությունը։ Կազակական սպան ծեծում է Նիկոլկային։ Բարկության պոռթկման պահին Նիկոլայի հայրն սպանում է սպային։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոլյա Աֆինոգենով – Նիկոլկա
  • Տոլյա Կուդրյավցև – Տոլյա Վյուն, Նիկոլայի եղբայրը
  • Վերա Բեսեդովա – Դարյա, նրանց մայրը
  • Միխայիլ Բոլշակով – ավագ
  • Սերգեյ Պոնաչևնի – փականագործ Ալեքսեև
  • Ալեքսանդր Յուրկով – սպա
  • Ի. Վիսոցկի – կառավարիչ

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգետ Կիրա Պարամոնովան գրել է, որ «ռեժիսորը գտնում է շատ ճիշտ գեղարվեստական լուծումներ հերոսական թեմայի համար, որը կարևորագույնն է մանկական կինոյի համար»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Солдатский сын // Советские художественные фильмы. Аннотированный каталог. Немые фильмы (1918—1935) / Сост. Н.А.Глаголева, М.Х. Зак, А.В. Мачерет и др .; под ред. А. В. Мачерета. — М.: Искусство, 1961. — Т. 1. — С. 470. — 528 с.
  • Парамонова К. Николай Лебедев // 20 режиссёрских биографий // Сборник / Сост. Р. Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 82—98. — 408 с. — (Мастера советского кино).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]