Jump to content

Զինվորական փառքի քաղաք (ստելա, Լուգա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական փառքի քաղաք (ստելա, Լուգա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և սյուն
Ստեղծումմայիսի 9, 2010
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԼուգա
ՈճNew Classical architecture?
Նյութգրանիտ և բրոնզ
 Monument to City of Military Glory (Luga) Վիքիպահեստում

«Զինվորական փառքի քաղաք» ստելա (ռուս.՝ Памятник-стела «Город воинской славы»), հուշարձան-կոթող Ռուսաստանի Լուգա քաղաքի «Լուգա I» երկաթուղային կայարանի դիմաց գտնվող պուրակում։ Բացվել է 2010 թվականի մայիսի 9-ին։ Կոթողը կանգնեցվել է Լուգա քաղաքին «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչում շնորհելու կապակցությամբ։

Հուշարձանի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2006 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանագրի համաձայն յուրաքանչյուր քաղաքի «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչում շնորհելուց հետո քաղաքում տեղադրվում է այդ իրադարձությանը նվիրված կոթող։ Այդ բարձր կոչմանը Լուգա քաղաքն արժանացել է 2008 թվականի մայիսի 5-ին[1]։

Հուշարձան–կոթողի բացումը կայացել է 2010 թվականի մայիսի 9-ին[2]։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովը։

«Զինվորական փառքի քաղաք Լուգա» կոթողը իրենից ներկայացնում է քառակուսի հրապարակի կենտրոնում տեղադրված դորիական օրդերի սյուն, որի պատվանդանի վրա ամրացված է Ռուսաստանի Դաշնության զինանշանը։ Պատվանդանի դիմային մասում տեղադրված է «Զինվորական փառքի քաղաք» տիտղոսը շնորհելու մասին Նախագահի հրամանագրի տեքստով զարդատախտակ, իսկ պատվանդանի հետևի մասում` զարդատախտակ քաղաքի զինանշանով։

Հրապարակի անկյուններում տեղադրված են քանդակագործական հարթաքանդակներ, որոնց վրա պատկերված են այն իրադարձությունները, ինչի կապակցությամբ քաղաքին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության «Ռազմական փառքի քաղաք» պատվավոր կոչումը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]