Զինվորական փառքի քաղաք (ստելա, Լուգա)
' | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 58°44′26″ հս․ լ. 29°50′51″ ավ. ե.HGЯO |
«Զինվորական փառքի քաղաք» ստելա (ռուս.՝ Памятник-стела «Город воинской славы»), հուշարձան-կոթող Ռուսաստանի Լուգա քաղաքի «Լուգա I» երկաթուղային կայարանի դիմաց գտնվող պուրակում: Բացվել է 2010 թվականի մայիսի 9-ին: Կոթողը կանգնեցվել է Լուգա քաղաքին «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչում շնորհելու կապակցությամբ:
Հուշարձանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2006 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանագրի համաձայն յուրաքանչյուր քաղաքի «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչում շնորհելուց հետո քաղաքում տեղադրվում է այդ իրադարձությանը նվիրված կոթող: Այդ բարձր կոչմանը Լուգա քաղաքն արժանացել է 2008 թվականի մայիսի 5-ին[1]:
Հուշարձան–կոթողի բացումը կայացել է 2010 թվականի մայիսի 9-ին[2]: Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովը:
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Զինվորական փառքի քաղաք Լուգա» կոթողը իրենից ներկայացնում է քառակուսի հրապարակի կենտրոնում տեղադրված դորիական օրդերի սյուն, որի պատվանդանի վրա ամրացված է Ռուսաստանի Դաշնության զինանշանը: Պատվանդանի դիմային մասում տեղադրված է «Զինվորական փառքի քաղաք» տիտղոսը շնորհելու մասին Նախագահի հրամանագրի տեքստով զարդատախտակ, իսկ պատվանդանի հետևի մասում` զարդատախտակ քաղաքի զինանշանով:
Հրապարակի անկյուններում տեղադրված են քանդակագործական հարթաքանդակներ, որոնց վրա պատկերված են այն իրադարձությունները, ինչի կապակցությամբ քաղաքին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության «Ռազմական փառքի քաղաք» պատվավոր կոչումը[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента РФ от 05.05.2008 № 554 «О присвоении г. Луге, почётного звания Российской Федерации „Город воинской славы“» — Президент России
- ↑ В Луге открыта стела «Город воинской славы»
- ↑ Информация о памятной стеле на сайте Муниципального фонда поддержки развития экономики и предпринимательства Лужского района