Զիգանայի լեռնանցք, լեռնանցք Հայկական լեռնաշխարհում, Խաղտյաց լեռների արևմտյան հատվածում[1], Զիգանա լեռնաշղթայի լեռնանցքը (1960 մ բարձրությամբ)։ Զիգանայի լեռնանցքով անցնող Գյումուշխանե–Տրապիզոն խճուղին Թուրքիայի ներքին շրջանները կապում է Սև ծովի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 688)։