Զեյբեքներ
Զեյբեքներ (թուրքերեն՝ Zeybekler), թյուրք պարտիզաններ, որոնք առաջին անգամ հիշատակվել են 1075 թվականին, հանրագիտարանագետ (էնցիկլոպեդիստ) Մահմուդ ալ Քաշգարիի կողմից, «Դիվանի լուգաթ աթ թյուրք» («Թյուրքական բարբառների բառարան») աշխատության մեջ[1]։ Զեյբեքները հիմնականում կազմված են եղել իսլամացված հույներից[2][3]։
Ավելի ուշ, այդ անունով հանդես են եկել ազգային ոստիկանության և պարտիզանների ջոկատները, որոնք գործում էին 17-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարը Օսմանյան կայսրության Էգեյան ծովի մերձափնյա շրջաններում։ Որոշ հեղինակներ նշում են, որ զեյբեքներն առաջացել են յուրյուքներից։
Ընդհուպ մինչև Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը, զեյբեքների մեծ քանակություն գրանցվել է Արևմտյան Անատոլիայում, Զմյուռնիա (ներկայումս՝ Իզմիր) քաղաքից ոչ շատ հեռու։ Նրանք հանդես էին գալիս որպես խոշոր կալվածատերերից, ավազակներից և հարկահավաքներից հասարակ ժողովրդի պաշտպաններ։ Զեյբեքների ջոկատի առաջնորդը կոչվել է էֆե։ Նրա մարտիկները հայտնի էին զեյբեքներ կամ քըզաններ։ Քըզաններ սովորաբար կոչում էին նորեկ կամ անփորձ զեյբեքներին, որոնք նոր էին համալրել նրանց շարքերը։ Ընդհանուր առմամբ, ջոկատի կազմում բոլորն ունեին հավասար իրավունքներ և հարաբերություններ։ Որոշումները կայացվում էին ժողովրդավարական ճանապարհով և էֆեի կողմից հաստատվելուց հետո, ստանում էին պարտադիր բնույթ։ Զեյբեքները օգտագործել են հատուկ ծիսակատարություններ, օրինակ, քըզանին զեյբեքի կոչմանն արժանացնելու արարողությունը նման էր աքիլերի եղբայրության ծեսերից մեկին։
Զեյբեքներն ունեցել են հատուկ պար, որի ժամանակ պարողները վերարտադրել են ճուռակների կերպարներ։ Զեյբեքների արիության մասին ռոմանտիկ երգերը նախկինի նման բավականին հայտնի են թուրքական ազգային երաժշտության մեջ։ Յաթաղանը եղել է նրանց հիմնական զենքը, սակայն մեծ մասը կիրառել է նաև հրազենային զենքեր։
Զեյբեքները կռվել են հունական բանակի դեմ, երբ վերջիններս 1919-1922 թվականների հույն-թուրքական պատերազմի ժամանակ մտել են Արևմտյան Անատոլիայի տարածքներ[4][5]։ Նրանց պարտիզանական գործողություննեը հնարավորություն են տվել քեմալականներին՝ ձևավորելու թուրքական կանոնավոր բանակը։ Թուրքիայի ազգային բանակի ստեղծումից հետո, զեյբեքների մեծ մասը մտել է դրանց կազմի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քաշգարին զեյբեքների անվան ծագումնաբանությունը կապում էր «զայ» (օղազրահ) բառի հետ։
- ↑ Baud-Bovy 1984, σ. 46-47.
- ↑ Δραγούμης 1984, σ. 58
- ↑ Sina Aksin (2007 թ․ փետրվարի 1). Turkey, from Empire to Revolutionary Republic: The Emergence of the Turkish Nation from 1789 to Present. NYU Press. էջեր 126–. ISBN 978-0-8147-0722-7.
- ↑ Jeremy Seal (2012 թ․ հուլիսի 5). Meander: East to West along a Turkish River. Random House. էջեր 289–. ISBN 978-1-4481-3922-4.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gary Leiser. The Encyclopaedia of Islam. New Edition / Zeybek. Том 11. Brill, Leiden. Стр. 493—494.
- Onur Akdogu. Bir Başkaldırı Öyküsü Zeybekler, Cilt 1 — 3 Tarihi — Ezgileri — Dansları. İzmir, Turkey, 2004 (թուրքերեն)
- Views of the «outlaw concept» in comparative perspective: «The American West» and the «Zeybeks» in the Turk lands Արխիվացված 2011-09-26 Wayback Machine, H.B. Paksoy.