Զավեն Ավագիմով
Արտաքին տեսք
Զավեն Ավագիմով | |
---|---|
Ծնվել է | մարտի 18 (31), 1910 (114 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ազիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Զավեն Ավագիմով (ռուս.՝ Авагимов Завен Андреевич, մարտի 18 (31), 1910, Բաքու, Ռուսական կայսրություն), ադրբեջանցի խորհրդային նկարիչ։ Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ (1960 թվական)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1910 թվականի մարտի 18-ին, Բաքվում (Ադրբեջան)։
Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[1]։
1929-32 թվականներին սովորել է Ադրբեջանի գեղարվեստական ուսումնարանում։ 1932 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։
Նկարել է դիմանկարներ, մասնավորապես` Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների դիմանկարներ, և ժանրային նկարներ։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սամուր Դիվիչինսկու ջրանցքի բացումը» (1937 թվական),
- «Ալեքսանդր Մակեդոնացու մենամարտը եթովպացի առաջնորդի հետ» (1945 թվական),
- «Դեսանտի իջեցում» (1946 թվական, Ադրբեջանի արվեստի թանգարան),
- «Սոցիալիստական Բաքուն» (1951 թվական, Ադրբեջանի արվեստի թանգարան),
- «Կեչիները» (1955 թվական),
- «Աշուղի երգը» (1958 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Азербайджанский художник Авагимов Завен Андреевич». Соцреализм. Киевский клуб коллекционеров.