Jump to content

Զառուբալովների դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զառուբալովների դաստակերտ
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Զառուբալովների դաստակերտ (ռուս.՝ Усадьба Зарубаловых), Սամարայում գտնվող շինությունը համարվում է տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան։ Մշակութային ժառանգության օբյեկտի տարածքը գտնվում է Երիտգվարդիական փողոցի № 71 տնատիրության սահմաններում[1]։ Աղյուսե երկհարկանի ուղղանկյուն շենքը գլխավոր ճակատային մասով ուղղված է Երիտգվարդիական փողոցի կարմիր գծին և տեղաբաշխված է Նեկրասովյան ու Լև Տոլստոյի փողոցների միջև գտնվող թաղամասային կառուցապատման գոտում։ Ժամանակակից օգտագործման բնույթը՝ բազմաբնակարան բնակելի տուն է։

Զառուբալովների դաստակերտը համարվում է 19-րդ դարի վերջի ճարտարապետական հուշարձան (29.07.09 թ-ի № 13 հրաման)։

1898 թվականին Սամարա քաղաքի 2-րդ մասի 64-րդ թաղամասի Տաճարային փողոցի բակային տարածքի սեփականատերը համարվում էր Պրասկովյա Ֆյոդրովնա Զառուբալովան[2]։ 1902 թվականին քաղաքային հանձնաժողովի կողմից կազմված գույքացուցակներում տան սեփականատեր է մնացել քաղքենի Զառուբալովան։

Փողոցում է գտնվում երկհարկանի կիսաքարային 19 քառակուսի սաժեն մակերեսով տունը, բակում կային մեկ հարկանի քարե և երկհարկանի փայտյա տներ և բակային շինություններ։ Մինչև 1918 թվականը բակային տարածքների սեփականատերերը Զառուբալովների ժառանգներն էին։ Հողատարածքի չափը 300 քառ. սաժեն էր (30 х 10 սաժեն)։

Ներկայումս լիտեր Ա-ն գտնվում է Երիտգվարդիական փողոցի կարմիր գծի վրա՝ միահարկ բարձր քարե ցոկոլի վրա կառուցված ուղղանկյուն շենք է։ Լիտեր Բ-ն գտնվում է Երիտգվարդիական փողոցի կարմիր գծի վրա՝ երկհարկանի ուղղանկյուն աղյուսից պատրաստված, նկուղով շենք է։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինության պատերը կառուցված են կավե աղյուսից, կրե շաղախով, սվաղված և ներկված չեն։ Առաջին հարկի արևմտյան ճակատը երեսապատված է տաշած քարով, ցոկոլային հարկի արևմտյան ճակատը սվաղված և ներկված է։ Շինության ճարտարապետական ձևավորումը կատարված է էկլեկտիզմի ոճով։ Ցոկոլային հարկի արևմտյան ճակատը շարված է կոպտատաշ քարով, լուսամուտախորշերը ուղղանկյուն են։ Ցոկոլային հարկը առաջին հարկից բաժանված է ձևավոր քիվաքարային գոտիով։ Առաջին հարկի ճակատը առանձնանում է քառանկյուն հարթ որմնասյուներով, երկրաչափական նկարների սղոցված փորագրության տարրերով։ Առաջին հարկի լուսամուտախորշերը ուղղանկյուն են, ձևավորված են պատուհանի զարդաքիվերի շրջակալներով, կիսաշրջանաձև եզրերով։ Պատուհանագոգը զարդարված է ուղղանկյուն զարդաշրջանակներով։ Պսակաձև քիվը ձևավորված է պատշգամբի բարձակներով։

Շինության պատերը շարված են կավե աղյուսից, կրե շաղախով։ Ճակատի պատերը ներկված են աղյուսաձև։ Շինության ճարտարապետական ձևավորումը իրականացվել է աղյուսային էկլեկտիզմի ոճով։ Արևմտյան ճակատը աչքի է ընկնում անկյունային միջապատի քառանկյունի հարթ որմնասյուներով, որոնք ավարտվում են ճաղաշարի սյուներով։

Պատուհանախորշերը ուղղանկյուն են։ Երկրորդ հարկի պատուհանները ձևավորված են զարդաքիվերով, փականաքարերով և լուսամուտագոգի քիվային գոտիներով և սալաքարերով։ Ճակատային մասի հորիզոնական միջհարկային բաժանումը կատարվում է պսակազարդով և քիվային գոտիներով։

Ներկայումս այն օգտագործվում է որպես բազմաբնակարան բնակելի տուն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Памятников истории и культуры федерального и регионального значения, расположенных на территории Самарской области». moglobi.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  2. «1907.-Adres-kalendar-Samarskoy-gubernii-na-1907-god | 36001-Pam-kn-Samarskoy-gub | BookLibrary» (ռուսերեն). book-olds.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.