Զամինդարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զամինդարի (պարսկական՝ զեմինդար-հողատեր, զեմին-հող բառերից), հողահարկային համակարգ Հնդկաստանում

Ներմուծել են անգլիական գաղութային իշխանությունները 18—19-րդ դարերում սահմանագլխին։ Զամինդարին հաստատում էր հողատեր ֆեոդալների սեփականության, ֆեոդ, ռենտա-հարկի յուրացման ժառանգական իրավունքը։ Ուներ երկու ձն՝ մշտական, երբ գաղութային իշխանությունների օգտին գանձվող հողային հարկը նշանակվում էր առհավետ, և ժամանակավոր, երբ այն վերանայվում էր 20—40 տարին մեկ։ Հողատեր-զամինդարները դարձան անգլիական գաղութարարների հենարանը։ Հնդկաստանում և Արևելյան Պակիստանում ագրարային ռեֆորմների հետևանքով հողային ռենտայի գանձման իրավունքն անցավ պետությանը, որով և թուլացվեցին կալվածատիրական վերնախավի սոցիալ-տնտեսական դիրքերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Торнер Д. «Аграрный строй в Индии», Москва 1959.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 653