Զակինթոս ազգային պարկ
Զակինթոս ազգային պարկ | |
---|---|
Տեսակ | ազգային պարկ և ծովային պահպանվող տարածք |
Երկիր | Հունաստան |
Մակերես | 104,33 կմ²[1] |
Ձևավորում | 1999 |
Զակինթոսի ծովային ազգային պարկ (հուն․՝ Εθνικό Θαλάσσιο Πάρκο Ζακύνθου), Հունաստանի Հանրապետությունում՝ Լագանաս ծովածոցի Զակինթոս կղզում 1999 թվականին հիմնադրված ազգային պարկ, որը «Բնություն-2000» բնապահպանական նախագծի մաս է կազմում[2]։ Զբաղեցնում է 135 քառակուսի կիլոմետր տարածք։ Ստեղծվել է մասնավորապես մեծագլուխ ծովային կրիաների (Caretta caretta) պահպանության նպատակով և այս առումով առաջինն ու առայժմ միակն է Միջերկրական ծովում[3]։
Ազգային պարկը զբաղեցնում է Զակինթոս կղզու հարավային ափի ու Լագանես ծովածոցի մի մասը, որ Միջերկրական ծովում մեծագլուխ ծովային կրիայի բնադրման կարևորագույն վայր է համարվում[4]։ Բացի այդ, պարկն ներառում է նաև Կերի լճի ջրա-ճահճային տարածքները և երկու փոքր կղզի (Ստրոֆադեսները), որոնք ընկած են Զակինթոսից 50 կիլոմետր դեպի հարավ։
Ազգային պարկը, ի հավելումն կրիաների բնադրման՝ խստագույնս պահպանվող վայրերի, բաղկացած է ծովային երեք՝ A, B, C գոտիներից, որոնք տեղավորված են Լագանես ծովածոցում։ Այդ գոտիներում արդյունաբերական գործունեությունը, ձկնորսությունը խստիվ արգելված է[3]։
Թեև ազգային պարկը հիմնադրվել է գլխավորապես Երկրի հնագույն կենդանի օրգանիզմների շարքին դասվող մեծագլուխ ծովային կրիաների պահպանության նպատակով, այդուհանդերձ կարևոր դեր է խաղում նաև ծայրահեղ վտանգված ծովային նարգիզների և փոկերի Monachus monachus տեսակի գլխաքանակի պահպանման ու ավելացման գործում:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- National Marine Park of Zakynthos Արխիվացված 2012-05-09 Wayback Machine
- Զբոսաշրջությունը Հունաստանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
- ↑ «Turtle Tracks» (PDF). Archelon, the Sea Turtle Protection Society of Greece. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 3,0 3,1 Dimitrios Dimopoulos. «The National Marine Park of Zakynthos: A Refuge for the Loggerhead Turtle in the Mediterranean» (shtml). Marine Turtle Newsletter 93:5-9, 2001. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Lewis Connie (1996). Managing conflicts in protected areas. IUCN Protected Areas Programme. էջ 98. ISBN 978-2-8317-0354-1.