Երևանի հեծանվահրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի հեծանվահրապարակ

Երևանի հեծանվահրապարակ, բացօթյա հեծանվահրապարակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեծանվահրապարակի կառուցումը սկսվել է 2010 թվականի հունիսից, բացվել է 2011 թվականին։ Ունի 250 մետր երկարությամբ վազքուղի՝ ծածկված բարձրորակ փայտով, հագեցած ժամանակակից սարքավորումներով, անվտանգության համակարգով, 250 մեքենաների համար բացօթյա կայանատեղիով և այլ հարմարություններով։ Հեծանվահրապարակը նախատեսված է 3100 հանդիսատեսի համար, կառուցվել է իտալական «Ռենկո» ընկերության կողմից։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]