Երևան Պարկ
Տեսակ | զվարճանքների զբոսայգի |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան |
Հիմնվել է | 2017 |
Բացվել է | 2021, մայիսի 15[1] |
Մակերես | 27,66 հեկտար |
ԲԾՄ | 60 մետր |
Անվանված է | Ազատ անկման աշտարակ |
Սեփականատեր | Գարեգին Նուշիկյան |
Երևան Պարկ զվարճանքի զբոսայգին առաջին ատրակցիոնների թեմատիկ զբոսայգին է Հայաստանի մայրաքաղաք Երևանում և ընդգրկում է ատրակցիոններ և զվարճանքի այլ տեսակներ մի տարածքում։ Այն նախատեսված է մարդկանց լայն շրջանակի զվարճանքի համար իր մանկական, ընտանեկան և էքստրեմալ ատրակցիոններով։ Երևան Պարկը թեմատիկ է, քանի որ ատրակցիոնները, շրջապատող դեկորացիաները և սպասարկող անձնակազմը ոճավորված են Էմորիա կախարդական թագավորության թեմայի շուրջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին գործարար Գարեգին Նուշիկյանը առաջ քաշեց Երևանում նորագույն զվարճանքների զբոսայգի, առաջին թեմատիկ այգին Հայաստանում կառուցելու գաղափարը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն՝ հագեցած լավագույն եվրոպական արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, շքեղ լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով։
...Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագրի ետգնումը նախատեսվում է 10 տարվա ընթացքում։ 10 տարվա ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերը կկազմեն մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ[2]։ |
Կառուցումը տևել է երեք տարի, և այգին բացվել է 2021 թվականի մայիսի 15-ին[3]։
Այգու հերոսները
[խմբագրել | խմբագրել կոդը]Անա – Անան Էմորիայի արքայադուստրն է, ով զվարթ է, բարի և սրամիտ։ Անան շատ է սիրում զբոսնել ամբողջ Էմորիայով՝ անցկացնելով ժամանակը իր թագավորության բնակիչների՝ հատկապես երեխաների հետ։ Արքայադուստրը դեռ մանկուց սիրել է խաղալ ակտիվ խաղեր։ Նա, լինելով շատ նուրբ և փխրուն էակ, թագավորության համար դժվար պահերին լցվում է քաջությամբ և խիզախությամբ։ Անան միշտ հոգատար և հավատարիմ է իր ընկեր Յանի նկատմամբ։
Յան – Յանը Էմորիայի քաղաքացի է, ով նաև Անայի մանկության ընկերն է։ Նա շատ խիզախ է, արկածախնդիր, բարի և խելացի։ Շատ ճարպիկ է, սիրում է ծառեր մագլցել և միշտ առաջ է գալիս նոր գաղափարներով՝ խաղերը ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Նրա երազանքն է ստեղծել մի վայր, որը Էմորիայի ժողովրդին կտա մեծ երջանկություն և միասնականություն։ Յանը գաղտնի սիրում է Անային, և նրա առաքելությունն է ամեն գնով պաշտպանել Անային և Էմորիան։
Զոր – Զորը խիզախության պահապանն է, ով անվախ է, հզոր և սիրում է բարդ խաղեր։ Նա սովորեցնում է երեխաներին՝ ինչպես հաղթահարել իրենց վախերը և նոր բացահայտումներ անել։ Ըստ առասպելի, Զորը եկել է Էմորիայի բարձր լեռներից, և այդ պատճառով նա ստեղծված է բյուրեղներից։ Մեկ այլ առասպելում էլ ասվում է, որ իր բյուրեղները ուտելի շաքար աքլոր են։ Յանը միշտ փորձել է պարզել Զորի ծագումը՝ բազմիցս կծելով նրա ձեռքը։ Սակայն, այս ամենը մնում է առեղծված մինչ օրս։
Պինչու – Պինչուն հետաքրքրասիրության պահապանն է, ով հարցականի տակ է դնում ամեն ինչ։ Նրա սիրելի զբաղմունքը բարդ գլուխկոտրուկներ լուծելը և նոր բաներ սովորելն է։ Նա սովորեցնում է երեխաներին ուշադրություն դարձնել մանրուքներին և ուսումնասիրել իրենց շրջապատող աշխարհը։ Դուք հաճախ կարող եք լսել նրա կարգախոսը․ «Աշխարհը անծայրածիր է և միշտ շատ բան կա բացահայտելու և սովորելու»։ Թեև նա շատ խելացի և տեղեկացված անձնավորություն է, Պինչուն երբեք գոռոզ չէ և ժամանակ է տրամադրում մյուսներին համբերատարությամբ բացատրելու իրերը։
Նունջ –Նունջը հանդարտության պահապանն է, ով շատ քաղցր է, հոգատար և իմաստուն։ Նա մարշմելլոյի նման փափուկ է և փխրուն։ Նունջը սովորեցնում է երեխաներին ցանկացած իրավիճակում խուճապի չմատնվել և որոշում կայացնելուց առաջ երկար մտածել բոլոր տարբերակների մասին։ Երեխաները սիրում են զրուցել նրա հետ, քանի որ նա հիանալի ունկնդիր է, և միշտ ուղղորդում է նրանց գտնել իրենց համար լավագույն լուծումը։ Նունջը սիրում է վայելել մայրամուտը և բնության գրկում կազմակերպել պիկնիկներ։
Լույս – Լույսը ուրախության պահապանն է։ Նա շատ զվարթ է, ակտիվ, ցատկում է շատ և ծիծաղում։ Լույսը սիրում է կազմակերպել աշխույժ խաղեր և պատմել զվարճալի պատմություններ՝ յուրաքանչյուրի տրամադրությունը էլ ավելի բարձրացնելու համար։ Լույսը կարծես արևի շող լինի և անհնար է տխրել, երբ լսում ես նրա վարակիչ ծիծաղը։ Նրա ամենասիրելի զբաղմունքներից մեկը երեխաների ծիծաղը հավաքելն է իր փոքրիկ սրվակի մեջ, ինչն էլ դրական լիցքեր է հաղորդում նրան։ Նա կարծում է՝ ցանկացած լավ կամ վատ բան, ի վերջո, դրական արդյունքի է հասնելու։
Ատրակցիոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամբա աշտարակ – 12,3մ պտտվող աշտարակ
- Երևան անիվ – Պտտվող անիվ
- Ազատ անկում – ազատ անկման աշտարակ
- Նունջի պտույտ – 360 աստիճան պտտվող ատրակցիոն
- Բումերանգ – ընտանեկան քոսթեր
- Յան քոսթեր – ընտանեկան քոսթեր
- Զորի քոսթեր – ընտանեկան քոսթեր
- Ուրախ քոսթեր – պտտվող քոսթեր
- Թռչող հեծանիվներ – Ինտերակտիվ ոտնակներով ատրակցիոն
- Պտտվող օդանավ – պտտվող ինքնաթիռ
- Կոնտիկի – պտտվող նավ
- Ջամբո հելիքս – պտտվող գոնդոլաներ
- Ռաշ էնդ քրաշ- ավտոդրոմ
- Թռչող ծաղիկներ – պտտվող գոնդոլաներ
- Երաժշտական էքսպրես – պտտվող մեքենաներ
- Անա կարուսել – պտտվող կարուսել
- Էնգրի փլեյնս – պտտվող մանկական ատրակցիոն
- Ցատկող բզեզներ – ցատկող մանկական ատրակցիոն
- Էուրեկա – ինտերակտիվ մանկական ատրակցիոն
- Կենդանիների ուղի – կենդանիներով պտտվող ուղի
- Վինդ սթարզ – ինտերակտիվ գլայդերներ
- Սանտա Մարիա/էմոջինարիում – ճոճվող նավ
- Լույսի շղթաներ – թռչող աթոռներ
- Խաղահրապարակ
- Բուսթեր- պտտվող էսքտրեմալ ատրակցիոն
- Մավրիք- պտտվող էսքտրեմալ ատրակցիոն
- Ռոտո տեխնո- պտտվող էսքտրեմալ ատրակցիոն
- Պինչուի ավտոդրոմ- էքստրեմալ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://allevents.in/yerevan/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6-%D5%8A%D5%A1%D6%80%D5%AF%D5%AB-%D4%B2%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8/200020961547521?ref=footer-up-more-ep-upcoming
- ↑ https://www.aysor.am/am/news/2018/01/11/%D4%B3%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%AB%D5%B6-%D5%86%D5%B8%D6%82%D5%B7%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/1359858 -Գարեգին Նուշիկյանը 22 մլն դոլարով ժամանցի և զվարճանքի…
- ↑ https://allevents.in/yerevan/%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6-%D5%8A%D5%A1%D6%80%D5%AF%D5%AB-%D4%B2%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8/200020961547521(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևան Պարկ
- https://www.youtube.com/watch?v=KG2c6uNWIW0 - YEREVAN PARK-ը կազմակերպել էր անակնկալ օր մեր հերոսների հարազատների համար